Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով
Լուրեր |
Ակբա բանկը ս.թ. փետրվարի 26-ից մեկնարկում է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով սահմանափակ՝ 500 հատ քանակով Visa Signature Limited Edition քարտերի նախավաճառքը։
Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով և կտևի մինչև ս.թ. մարտի 12-ը ներառյալ։
Նախապես հայտ ուղարկած հաճախորդների հետ կապ կհաստատեն բանկի մասնագետները՝ քարտի պայմանները ներկայացնելու համար։ Քարտերը կտրամադրվեն մարտի 13-ից սկսած։
Visa Signature Limited Edition քարտերը բացառիկ առավելություններ կընձեռեն մշակույթի և ճանապարհորդության սիրահարներին։
Առավելություններ՝ մշակույթի սիրահարների համար
- Քարտապանները հնարավորություն կունենան տարեկան մինչև 20.000 ՀՀ դրամ գումարի հետվճար ստանալ՝ արտասահմանում գործող թանգարաններում Visa Signature Limited Edition քարտով կատարած մուտքավճարների դիմաց,
- Քարտապանն ու իր մեկ հյուրը կկարողանան անսահմանափակ քանակությամբ անվճար այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու հայ մեծանուն նկարչի ժառանգությանը,
- Քարտապանները AR տեխնոլոգիայի շնորհիվ՝ Arloopa հավելվածի միջոցով, կկարողանան քարտի դիմերեսը սքանավորել և դիտել եռաչափ անիմացիա՝ ձայնային ուղեկցմամբ,
- Քարտապանները կդառնան «ԷՊՈՍ» պատմամշակութային փակ ակումբի անդամ՝ ստանալով ակումբի մի շարք արտոնություններ։
- DragonPass սպասասրահների անվճար մուտք – քարտապանը և իր մեկ հյուրը տարվա ընթացքում 4 անգամ կկարողանան անվճար օգտվել աշխարհի 1300+ օդանավակայաններում գործող սպասասրահներից,
- FastTrack արտոնություններ – քարտապանը և իր մեկ հյուրը կկարողանան 4 անգամ Զվարթնոց միջազգային օդանավակայանում և 10 անգամ աշխարհի տարբեր երկրներում օգտվել FastTrack ծառայությունից,
- Ճանապարհորդական ապահովագրություն –քարտապաններին ճանապարհորդության ընթացքում կտրամադրվի առողջության ապահովագրություն, ինչպես նաև ուղեբեռի ուշացման, թռիչքի բաց թողնման, թռիչքի ուշացման, գումարի կորստի և այլ ապահովագրական փաթեթներ,
- Գնումների ապահովագրություն – քարտապանները կստանան մինչև 20.000 ԱՄՆ դոլար ապահովագրական փոխհատուցում՝ քարտով գնված ապրանքի գողության կամ վնասի դեպքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն