ՀՀ կառավարությունը նպատակ ունի նվազեցնել տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների համար ավելորդ վարչարարական և ֆինանսական բեռը։
Այս հարցին անդրադարձ կատարվեց սեպտեմբերի 26-ի նիստում, երբ ընդունվեց մի նախագիծ, որի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկի հրապարակման համար։ Նախագիծը նախատեսում է նաև մաքսային ձևակերպումների դյուրացում՝ հիմնվելով այդ ցանկի վրա։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու երկակի նշանակության ապրանքների արտահանումը ենթադրում են հատուկ լիցենզիաների ստացում, իսկ պարզելու համար՝ արդյոք տվյալ ապրանքը պատկանում է նշված խմբերին, տնտեսվարողները դիմում են փորձաքննության։ Սակայն հաճախ պարզվում է, որ ապրանքները ռազմական կամ երկակի նշանակության չեն, ինչը հանգեցնում է ավելորդ ֆինանսական և վարչական ծախսերի՝ մաքսային ձևակերպումների համար։
Հաշվի առնելով, որ շատ դեպքերում ներմուծվում են նույն տեսակի ապրանքներ, ՊԵԿ-ը արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկը։ Սա մեծապես դյուրացնում է մաքսային գործընթացները, սակայն մինչև այժմ չկար իրավական ամրագրում այն մասին, թե ինչ սկզբունքով է կազմվում այդ ցանկը, ինչպես է այն թարմացվում և ինչ հետևանքներ է ունենում ապրանքի՝ ցանկում ներառումը։
Նոր նախագծով նպատակ է դրվում այդ գործընթացների կանոնակարգումը՝ ստեղծելով հստակ իրավական հիմքեր, ինչը կնվազեցնի հավելյալ վարչարարական և ֆինանսական ծախսերը, հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար։
ABNews
Կառավարությունը հեշտացնում է ներմուծումն ու արտահանումը՝ խնայելով ընկերությունների ծախսերը
Լուրեր | 2024/09/26 08:16

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/24 19:09
Վրաստանի պետական պարտքը գերազանցել է 9 մլրդ դոլարը
Հուլիսի դրությամբ՝ Վրաստանի պետական պարտքը գնահատվում է 9.016 մլրդ դոլար, ինչը հունիսյան ցուցանիշից 27.2 մլն դոլարով ավելի է

Լուրեր | 2026/08/24 19:02
Մակրոնը ստորագրել է ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքի մասին օրենք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքի մասին օրենք

Լուրեր | 2026/08/24 18:58
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանում Կանադայի համար
Վաշինգտոնի և Օտտավայի միջև առևտրային բանակցությունների տապալումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից ներկրվող բոլոր մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի, ինչպես նաև պողպատի մաքսատուրքերի կտրուկ ավելացման մասին։ 50%-անոց նոր դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից

Լուրեր | 2026/08/24 18:44
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
Օգոստոսի 24-ի տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայութ...

