2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես՝
ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնների շնորհիվ 2024թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության 10.4% ցուցանիշ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տնտեսական աճի առումով ՀՀ-ում վիճակը բավական բարենպաստ է, սակայն փոքր-ինչ խորքային ուսումնասիրության դեպքում բացահայտվում են տնտեսությունում ինչպես փաստացի առկա, այնպես էլ մոտ ապագայում հնարավոր մի շարք լրջագույն խնդիրներ։ Մասնավորապես, վիճակագրական տվյալները վկայում են, որ վերոհիշյալ բարենպաստ գործոնների ազդեցությունը գնալով թուլանում է։
Պատահական չէ, որ ապրիլից արձանագրվում է մշակող արդյունաբերության (առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության «լոկոմոտիվի»՝ ոսկերչական գործունեության ծավալների մասով) աճի կտրուկ դանդաղում, ինչի հետևանքով 2024թ. երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է մշակող արդյունաբերության կուտակային աճի՝ նախորդ ամսվա ցուցանիշից զգալիորեն ավելի ցածր մակարդակ։
Ավելին, այդ աճին զուգընթաց ՀՀ տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք ենթաճյուղերում (օրինակ՝ սննդամթերքի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն և այլն) ամիսներ շարունակ անկում է արձանագրվում: Այսինքն՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության աճը (թեև ամսեամիս զգալիորեն դանդաղող, սակայն դեռևս համեմատաբար բարձր) կարողացել է «չեզոքացնել» այդ անկման ազդեցությունը՝ «քողարկելով» արդյունաբերության կառուցվածքի վատթարացման միտումները:
Ընդհանրապես, ՀՀ տնտեսության՝ դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում, արտածին գործոնների ազդեցությամբ, սկսված «դեֆորմացիան» նոր թափ է ստացել վերջին ամիսներին՝ պայմանավորված ոսկերչական գործունեության ենթաճյուղի զարգացումներով, սակայն, արդեն իսկ պարզ է, որ նշված արտածին գործոնների չեզոքացման շարունակման պարագայում տնտեսությունը կբախվի լրջագույն խնդիրների հետ։
2024թ. առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան եռակի պակաս է՝ պայմանավորված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի ավելի քան քառակի դանդաղմամբ։ ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ և ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8.0%-ով։
Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 1,187.6 մլրդ դրամ և ճշտված պլանի համեմատ նույնպես թերակատարվել են՝ 9.0%-ով։
ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերը 2024թ. առաջին կիսամյակում կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ կամ ճշտված պլանի ցուցանիշից 12.5%-ով պակաս: Թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարում է արձանագրվել հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում։ Տոկոսային արտահայտությամբ առավել զգալի են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, վիճակագրական կոմիտեի, արտաքին հետախուզության ծառայության և էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները:
2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11.0 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56.4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67.4 մլրդ դրամով:
Ուշագրավ է, որ բյուջեի՝ թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի և թե՛ պակասուրդի առումով շատ հաճախ փաստացի և պլանային մեծությունների միջև շեղումը ճշտված պլանի նկատմամբ ավելի մեծ է, քան հաստատված պլանի նկատմամբ։ Այսինքն՝ շատ դեպքերում, ճշգրտման արդյունքում փոխանակ ծրագրված ցուցանիշներն ավելի իրատեսական դառնային, դրանց զգալի մասն ավելի է «հեռացել» իրականությունից։ Իսկ դա վկայում է այն մասին, որ կառավարությանը դեռևս չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման հմտությունների անբավարար մակարդակի հիմնախնդիրը։
Դրա փոխարեն ծրագրերի իրականացման բոլոր թերակատարումների համար հաշվետվությունում բերվել են զանազան «օբյեկտիվ» հիմնավորումներ՝ հաստիքների թերհամալրում, եղանակային վատ պայմաններ, գնման գործընթացի հետ կապված խնդիրներ, դոնորների հետ ընթացակարգային խնդիրներ և այլն:
Բյուջեի ծրագրային դասակարգմամբ ծախսերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործող կառավարությունը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր կա՛մ ընդհանրապես չի իրականացրել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Այդպիսի ծրագրերից են, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը», որն ընդհանրապես չի իրականացվել և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումը», որը կատարվել է ընդամենը 0.6%-ով։
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ 2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը։ Բյուջեի ծախսերի թերակատարումը նաև պայմանավորված է եկամուտների թերակատարմամբ։ Առաջին կիսամյակի միտումների պահպանման պարագայում տարեկան կտրվածքով կվտանգվի 2024թ. պետական բյուջեի կատարումը, և չի բացառվում նաև, որ կհանգեցնի բյուջեի սեկվեստրի։
Ավելին, հարկային եկամուտների՝ տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշից կրկնակի ցածր աճի տեմպը, թերևս, վկայում է ՀՀ տնտեսությունում առկա լրջագույն խնդիրների մասին։ Մինչդեռ, բացի այն, որ «կաղում է» հարկային վարչարարությունը, պատկան մարմիններում շարունակում է չլուծված մնալ նաև պետական կառավարման համակարգում տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունների ապահովման հիմնախնդիրը։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/24 22:00
Դեկտեմբերի 24-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/24 20:20
Դեկտեմբերի 24-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 24-ի բիզնես լուրերը
2025/12/24/ 22:00 -
Դեկտեմբերի 24-ի կարևոր լուրերը
2025/12/24/ 20:20 -
5 արդյունավետ եղանակ՝ աշխատանքի լարված պահին էներգիան կենտրոնացնելու համար
2025/12/24/ 19:00 -
Գաղտնի Ձմեռ Պապը՝ idplus-ում․ անանուն նվեր-քարտեր
2025/12/24/ 16:58 -
ՊՆ-ն հերքում է տարածվող լուրը, թե Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
2025/12/24/ 16:53 -
Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա
2025/12/24/ 16:04 -
ԱԳՆ-ն անդրադարձել է Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերին
2025/12/24/ 15:44 -
Մերայա Քերին կստանա 92,000 դոլար փոխհատուցում՝ «All I Want for Christmas Is You» երգի գրագողության գործով
2025/12/24/ 15:38 -
Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
2025/12/24/ 15:32 -
Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին
2025/12/24/ 14:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 22, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 2025 Թ․
Դալան տեխնոպարկը` ուշադրության առանցքում
«Ստամինա» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը