Էլեկտրոնային փաստաթղթերի գրանցման նոր հնարավորություններ Կադաստրի կոմիտեում
Լուրեր |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն այսուհետ Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը, նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից։
Այսուհետ անշարժ գույքի առք ու վաճառքի, ժառանգության ձևակերպման կամ գրավադրման ու այլ գործարքների դեպքում քաղաքացին ստիպված չի լինելու նոտարից վերցրած փաստաթղթերը սկանավորել ու տանել Կադաստրի կոմիտե։ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը նշեց, որ բավական դյուրին ընթացակարգ է սահմանվել։
«Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների կողմից տրամադրվող իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով կադաստր ներկայացնելու նպատակով քաղաքացին կստանա ծածկագիր։ Քաղաքացիներն այն ստանալու են SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով։ Կոդը կարող է մուտքագրվել դիմումների ներկայացման բոլոր էլեկտրոնային հարթակներում, որից հետո ինքնաշխատ եղանակով փաստաթղթերը կցվում են»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։
Գործընթացներն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելն, ըստ պատասխանատուների, կարևոր է և՛ քաղաքացիների համար, և՛ Կադաստրի կոմիտեի։ Քաղաքացիները ստիպված չեն լինում գնալ կադաստրի սպասարկման կենտրոններ, հերթ կանգնել, ժամանակ կորցնել, այլ մեկ հպումով համակարգչի կամ հեռախոսի օգնությամբ գործընթացը կարող են կազմակերպել։ Մյուս կողմից Կադաստրի կոմիտեն զգալիորեն կրճատում է թղթի շրջանառությունը։
«2023 թվականին թղթային տարբերակով ներկայացվել է 435 հազար փաստաթուղթ, եթե դրանք վերածեք էջերի քանակի, ապա կպատկերացնենք, թե ինչ ահռելի ծավալի մասին է խոսքը։ Հիմա, երբ գործընթացն էլեկտրոնային տարբերակով կազմակերպվի, արդյունավետությունն ակնհայտ կլինի։ Մանավանդ, որ Կադաստրի կոմիտեն վաղուց իր մյուս ծառայությունները էլեկտրոնային տարբերակով է իրականացնում։ Այս նոր փոփոխությունը հերթական քայլն է»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականը նաև նկատեց, որ այդ բարեփոխումը կբացառի փաստաթղթերի կեղծումը և էլ ավելի կբարձրացնի պետության կողմից քաղաքացիների հանդեպ օրենքով ստանձնած պարտավորության արդյունավետ իրականացումը, այն է՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների երաշխավորումը և պաշտպանությունը։
Ներդրված համակարգը փաստաթղթերը տրամադրող մարմիներին հնարավորություն է տալիս Կադաստրի կոմիտե ներկայացված փաստաթղթերը հեշտությամբ գտնել համակարգում առկա զտման գործիքների միջոցով։ Համակարգը կարող է ծառայել այդ մարմինների համար որպես էլեկտրոնային արխիվ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ
2026/04/30/ 10:29 -
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր (տեսանյութ)
2026/04/30/ 10:17 -
ԱՄՆ-ը Իտալիային է վերադարձրել 337 գողացված հնագիտական արտեֆակտ
2026/04/30/ 09:57 -
Եվրոպական ֆոնդային ինդեքսները նվազել են
2026/04/30/ 09:56 -
Քննարկվել է ամերիկյան բրենդների մուտքը հայկական շուկա
2026/04/30/ 09:51 -
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում․ հայտնի են հասցեները
2026/04/30/ 09:45 -
Ապրիլի 29-ի կարևոր լուրերը
2026/04/29/ 20:20 -
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
2026/04/29/ 19:19 -
Չինացի դեռահասը տուրբոռեակտիվ շարժիչ է հավաքել իր հյուրասենյակում
2026/04/29/ 18:45 -
Ոսկու գինը կրկին նվազել է
2026/04/29/ 18:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․