«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը
Լուրեր |
Այսպես՝
Հայաստանի 2023թ. գենդերային անհավասարության ինդեքսը՝ 72.1%, նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել, սակայն վարկանիշային աղյուսակում մեր երկրի դիրքը վատթարացել է 3 հորիզոնականով (64-րդ՝ 2022-ի 61-րդի դիմաց)։ Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին՝ 2015-ից ի վեր, ինդեքսը շարունակաբար աճել է (բացառությամբ համավարակային 2020 թվականի), 2023-ին արձանագրված «լճացումը» խորհելու տեղիք է տալիս:
Հայաստանի ինդեքսը գերազանցում է դրա համաշխարհային միջին մակարդակին։ Հայաստանի ինդեքսում ներառված 4 ենթաինդեքսներից մեկը՝ «Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսը ցածր է դրա համաշխարհային միջին մակարդակից։
Հայաստանը «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով պատմական «հակառեկորդ» է արձանագրել՝ դրա այս տարվա արժեքը բոլոր 17 տարիներից ամենացածրն է։ Ի դեպ, Հայաստանում նախորդ տարվա համեմատ 2023թ. գրանցվել է այս ենթաինդեքսի 0.8 տոկոսային կետով նվազում, ինչն այս ենթաինդեքսի համար շատ կտրուկ փոփոխություն է համարվում. պատահական չէ, որ դրա պատճառով այս ենթաինդեքսի գծով վարկանիշային դիրքը վատթարացել է միանգամից 48 հորիզոնականով։
Նվազման պատճառը տարրական կրթական համակարգում ներգրավվածության ցուցիչի գծով արձանագրված նահանջն է. այն 2022-ի 99.8%-ի դիմաց կազմել է 98.2%, ինչի հետևանքով Հայաստանն այս ցուցիչի գծով 33 հորիզոնականի անկում է գրանցել։ Կրթության ոլորտի բացասական զարգացումները, թերևս, վկայում են այն մասին, որ գործող իշխանությունների այս ոլորտում վարած քաղաքականությունը հակառակ` բացասական ազդեցություն է գրանցում կրթության ասպարեզում խորհրդային ժամանակներից փոխանցված ժառանգության վրա։
«Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի 7 երկրների շարքում Հայաստանն առաջատարն է, քանի որ այս տարվանից այլ խմբում են ներառվել Մոլդովան և Բելառուսը, որոնց ինդեքսն ավանդաբար ավելի բարձր է։ Համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսով և աշխարհում զբաղեցրած դիրքով Հայաստանը ԵԱՏՄ անդամ՝ զեկույցում ներառված երկրներից զիջում է միայն Բելառուսին:
Համաշխարհային գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսով Հայաստանը գերազանցում է սահմանակից երկրներին` շնորհիվ «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի, որի գծով Հայաստանն առաջին տեղում է: «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին, իսկ «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով Վրաստանի հետ միասին առաջատարն է։ «Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսի մասով Հայաստանը, չի զիջում միայն Ադրբեջանին:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52 -
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման առնչությամբ
2026/03/16/ 17:44 -
Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 10% cashback
2026/03/16/ 17:00 -
Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել
2026/03/16/ 16:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին