Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին
Լուրեր |
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը․
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկուտարի մարման ժամկետով:
«Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին:
Շնորհակալություն ենք հայտնում հաճախորդներին վստահության և Բանկի կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրության համար: Հայտնում ենք, որ ցանկության դեպքում այսօր նրանք ևս կարող են ներդրում կատարել Բանկի պարտատոմսերում. շարունակվում է Կոնվերս Բանկի 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 4.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է, մարման ժամկետը՝ 17.04.2027թ»,-ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական կայքում՝ այստեղ:
Բանկում նշել են նաև, որ օրերս մարվել են Կոնվերս Բանկի՝ 2022թ. գարնանը տեղաբաշխված 5 մլրդ ՀՀ դրամ և 2021 թվականի գարնանը տեղաբաշխված 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր:
Դրամային պարտատոմսերը տեղաբաշխվել էին 2 տրանշով, ինչով պայմանավորված՝ արժեկտրոնների եկամտաբերությունը կազմել է համապատասխանաբար 10% և 9.75%, իսկ դոլարային պարտատոմսերը մեկ տրանշով՝ 5.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Տեղաբաշխման ընթացքում պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունն իր արտահայտությունն է գտել նաև երկրորդային շուկայում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին