Converse Markets-ի օգտատերերի թիվն աճել է երկու անգամ
Լուրեր |
Անցած վեց ամիսների ընթացքում Converse Markets պրոդուկտից օգտվողների թիվն աճել է 2, իսկ գործարքների թիվը՝ 3 անգամ: Հարթակի հիմնական օգտատերերն արտահանմամբ ու ներկրմամբ զբաղվող, արտերկրում գործընկերային հարաբերություններ ունեցող կամ բիզնես ծավալող ընկերություններն ու ձեռնարկատերերն են:
Converse Markets-ի մասին
Converse Markets-ը թվային հարթակ է՝ նախատեսված այն տնտեսվարողների համար, որոնք իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից:
Բաժանորդագրվելով Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակին, առանց լրացուցիչ ծախսեր կրելու՝ հաճախորդները ստանում են արտարժույթի փոխարկման շահավետ պայմաններ, հարմարավետ, անվտանգ ու պարզ միջավայր, որտեղ, կատարելով ընդամենը մի քանի հպում, հաշված վայրկյանների ընթացքում ձեռք են բերում անհրաժեշտ արժույթն արտոնյալ փոխարժեքով:
Փոխարժեքի մասին
Converse Markets-ում հաճախորդներին առաջարկվում է Բանկում տվյալ պահին գործողից տարբերվող փոխարժեք: Փոխարժեքները որոշվում են հայաստանյան և միջազգային արժութային շուկաներում ձևավորվող արդյունավետ գնանշումների հիման վրա
Converse Markets-ի հնարավորությունների մասին
Այս պահին Converse Markets-ը հնարավորություն է տալիս ավելի քան 35 արժութային զույգերով փոխարկում կատարել արտոնյալ պայմաններով՝ հաշվին առկա մնացորդի սահմաններում, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքով, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ:
Հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ավելի մեծաքանակ գործիքակազմ եւ ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:
Բաժանորդագրման հնարավորությունների մասին
Բանկի հաճախորդ կարելի է դառնալ և Converse Markets հարթակից օգտվել՝ այցելելով Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Առաջարկից օգտվելու մանրամասների համար՝ 511 247, 511 206:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․