Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Ըստ որոշ աղբյուրների՝ Tesla-ն մարտից կրճատել է իր ամենավաճառվող Model Y էլեկտրական մեքենայի արտադրությունը Շանհայի իր գործարանում: Սա պայմանավորված է Չինաստանում ամերիկյան ավտոարտադրողի հնացած մոդելի նվազող պահանջարկով:
Չինականը երկրորդ ամենամեծ շուկան է, որտեղ վաճառվում է Շանհայի գործարանում արտադրված մեքենաների մեծ մասը, և որտեղ, տնտեսական ճգնաժամի պայմաններում, էլեկտրական մեքենաներ արտադրողների միջև սկսվել է գնային քաղաքականության ակտիվ մրցակցություն: Շանհայի գործարանը, որը Tesla-ի ամենամեծ արտադրական կենտրոնն է աշխարհում, նախատեսում է կրճատել Model Y-ի արտադրությունը առնվազն 20%-ով մարտից հունիս ընկած ժամանակահատվածում: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 23-ի դրությամբ կազմել է 174 ԱՄՆ դոլար:
Թայվանական խոշոր չիպարտադրող TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company) ընկերությունը, որը հանդիսանում է Apple-ի և Nvidia-ի հիմնական մատակարարը, կանխատեսել է տարեկան 10% եկամուտների աճ կիսահաղորդչային արդյունաբերության համաշխարհային ոլորտում:TSMC-ի գնահատմամբ՝ երկրորդ եռամսյակի վաճառքները կարող են աճել մինչև 30%-ով, քանի որ ընկերության արհեստական բանականության (AI) հավելվածներում օգտագործվող կիսահաղորդիչները այժմ մեծ պահանջարկ ունեն: Ըստ կանխատեսումների՝ 2024 թվականին կիսահաղորդիչների համաշխարհային շուկան կաճի 13.1%-ով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 22-ի դրությամբ կազմում է 156 ԱՄՆ դոլար:
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ բանակցում է առաջատար ավիափոխադրողներ Boeing-ի և Airbus-ի հետ, որպեսզի ընկերությունների կողմից հաստատվի իրենց երկրում արդյունահանվող ալյումինի ու տիտանի կիրառումը ինքնաթիռների արտադրության մեջ: Հավաստագրման ձեռքբերումը կօգնի ինքնաթիռ արտադրողներին հաղթահարել մատակարարման խոչընդոտները՝ լուծելով որոշակի հումքատեսակներ ապահովելու դժվարությունները:Սաուդյան Արաբիան աշխատում է մետաղների և հանքարդյունաբերության նոր կենտրոն դառնալու վրա: Ավիացիոն հսկաների հետ մետաղների գնումների վերաբերյալ բանակցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ արաբական պետությունը պատրաստվում է դառնալ նոր ինքնաթիռների պատվերների հիմնական կենտրոն։ Առաջատար ազգային ավիափոխադրող Saudia-ն հայտարարել է, որ պատվիրել է 105 փոքր ինքնաթիռներ Airbus-ից, ինչը ամենամեծ պատվերն է ավիաընկերության 80-ամյա պատմության մեջ:
Ամերիկյան The Coffee Bean & Tea Leaf (CBTL) սրճարանների ցանցը Waterscape Investments-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ Մալդիվներում իր առաջին խանութը բացելու համար։ Ըստ պայմանագրի՝ CBTL-ը 2024 թվականի երրորդ եռամսյակից Մալդիվներում կբացի մի շարք սրճարաններ։CBTL-ը, որն ունի ավելի քան 1100 սրճարան տարբեր երկրներում, հայտնի է իր բարձրորակ սուրճի և թեյի տեսականիով, ինչպես նաև էսպրեսոյի հիմքով պատրաստվող ըմպելիքներով: Ապրանքանիշի նկատմամբ ներկայումս մեծ հետաքրքրություն կա. դրա մասին են վկայում բազմաթիվ նոր կետերի բացման համար ընթացող քննարկումները ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում։
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․