Ներդրումային ոլորտն այսօր. 25.04.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
ԱՄՆ-ում չորեքշաբթի օրվա արդյունքների համաձայն՝ Dow Jones Average ինդեքսը նվազել է 0,1%-ով հասնելով մինչև 38460,92 կետի, S&P 500 ինդեքսը նվազել է 0,7%- ով հասնելով 5037,15 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները այսօր կորցնում են 0,72%: Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 1,18%-ով հասնելով 37609,00 կետի, կորեական KOSP-ն նվազում է 1,58%-ով հասնելով 2634,60 կետի, չինական Shanghai Composite-ը աննշան՝ 0,01%-ով աճ է գրանցել հասնելով մինչև 3045,16 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Ըստ էներգետիկայի վարչության (EIA) տվյալների, ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 6,37 մլն բարելով, իսկ շուկան ակնկալում էր աճ 1,6 մլն բարելով։
2․ ԱՄՆ-ում երկարաժամկետ օգտագործման ապրանքների պահանջարկը մարտ ամսվա արդյունքների համաձայն ամսական կտրվածքով աճել է 2,6%-ով։ Տնտեսագետները ակնկալում էի, որ պահանջարկը կավելանա 2,5%-ով Ա/Ա։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկին աննշան՝ 0,13%-ով աճ է գրանցում և մեկ ունիցայի դիմաց վաճառվում $2318-ից բարձր։ Չորեքշաբթի օրվա արդյունքների համաձայն նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է $88,2-ից բարձր, WTI-ի արժեքը մեկ բարելի դիմաց $83-ից մի փոքր ցածր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Inc.-ը 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցել է եկամուտի 9% անկում՝ $21,3 մլրդ, մինչդեռ նրա մաքուր եկամուտը կրճատվել է 2,2 անգամ։ Առաջին եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է $1,13 մլդ, 2023 թվականի առաջին եռամսյակի $2,5 մլդ-ի համեմատ։ EPS-ի ցուցանիշը նվազել է $0,73-ից մինչև $0,34։
2․ Ամերիկյան կոնցեռն Boeing Co.-ն հրապարակել է 2024 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական ադրյունքները։ Հաշվարկված ժամանակահատվածի մաքուր վնասը կամել է $355 մլն (56 ցենտ մեկ բաժնետմոմսի դիմաց), նախորդ տրվա նույն ժամանակահատվածի $425 մլն-ի դիմաց (69 ցենտ մեկ բաժնետոմսի դիմաց)։ Եկամուտը ակնկալվածից ավելի լավ է եղել, կազմելով՝ $16,6 մլրդ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն