Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
Նախորդ շաբաթ բաժնետոմսերի ֆոնդերը վերջին 6 շաբաթների ընթացքում առաջին անգամ 9.4 միլիարդ դոլարի արտահոսք են գրանցել, ինչը պայմանավորված է Moody’s-ի կողմից ԱՄՆ պետական վարկանիշը նվազեցնելուց հետո պետական պարտատոմսերի եկամտաբերության աճով։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այս և հաջորդ տարի Եվրագոտու տնտեսությունն ավելի դանդաղ կաճի, քան նախապես կանխատեսվում էր՝ պայմանավորված ԱՄՆ-ի հետ սկսված «առևտրային պատերազմով»։ ՀՆԱ-ի աճի կանխատեսվող ցուցանիշը 2025թ.-ի համար ընդամենը 0.9% է՝ ի տարբերություն նախկինում կանխատեսված 1.3%-ի։
ԱՄՆ արդյունաբերության և ծառայությունների ոլորտի համախառն PMI ինդեքսը մայիսին աճել է մինչև 52.1՝ ապրիլին գրանցված 50.6-ից հետո։ Ցուցանիշի՝ 50-ից բարձր արժեքը նշանակում է գործարար ակտիվության բարձրացում, ինչը կապված է Վաշինգտոնի և Չինաստանի միջև «առևտրային պատերազմի» ժամանակավոր դադարի հետ։
Ճապոնիայում գնաճն ապրիլ ամսին տարեկան կտրվածքով կազմել է 3.5%՝ գրանցելով վերջին 2 տարիների առավելագույն ցուցանիշը։ Գնաճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների աճով, ինչը ենթադրում է, որ տարեվերջին Ճապոնիայի բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ բարձրացում կիրականացնի։
Չինաստանի ժողովրդական բանկը հոկտեմբեր ամսից ի վեր առաջին անգամ կրճատել է ուղենիշային վարկավորման տոկոսադրույքները 10 բազիսային կետով, իսկ խոշոր պետական բանկերը նվազեցրել են ավանդների տոկոսադրույքները։ Մեկ տարի ժամկետով վարկավորման ուղենիշային տոկոսադրույքը (LPR) սահմանվել է 3.0%, իսկ հինգ տարեկան LPR-ը՝ 3.5%։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն