Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ ՊԵԿ-ը ներկայացնում է քայլ առ քայլ ուղեցույց
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն իրազեկում է սոցիալական ծախսի փոխհատուցման քայլերի հաջորդականության մասին։
Այսպես, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր և հաշվետու տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։
Փոխհատուցումից օգտվելու համար նախևառաջ, որպես սոցիալական ծախս կատարող, պետք է ունենաք այդ վճարման դիմաց Ձեր հանրային ծառայությունների համարանիշով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), ապա հետևյալ քայլերի միջոցով կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները․
Քայլ 1
Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկային հաշվեկշիռ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Ի դեպ, համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝ Apple App Store-ում՝ iOS-ի համար և Google Play Store-ում՝ Android-ի համար:
Քայլ 2
Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» դիմումի ձևը։
Քայլ 3
Դիմումի համար բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը գրանցելու համար սեղմեք «Գրանցել» կոճակը։
Քայլ 4
Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։
Քայլ 5
Գրանցված դիմումը հայտնվում է գլխավոր էջի «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա ստորագրելուց հետո սեղմեք «Հանձնել ՊԵԿ» կոճակը։
Վերջ, դիմումն ուղարկված է։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։
https://www.youtube.com/watch?v=YO36UBpKp7s
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/01 22:00
Դեկտեմբերի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/01 20:20
Դեկտեմբերի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին․ որ ուղղություններով կծախսվի գումարը
2025/12/02/ 11:22 -
Ինչու է Հայաստանը հայտնվել ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»․ ԵՄ պաշտոնյայի պարզաբանումը
2025/12/02/ 11:19 -
Դեկտեմբերի 1-ի բիզնես լուրերը
2025/12/01/ 22:00 -
Դեկտեմբերի 1-ի կարևոր լուրերը
2025/12/01/ 20:20 -
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
2025/12/01/ 19:12 -
Ինչպես են ընկերությունները անցնում «գաղտնի օպտիմալացման» փուլ՝ առանց հաճախորդ կորցնելու
2025/12/01/ 18:15 -
Նավթի գներն աճել են․ հիմնական նպաստող գործոնները
2025/12/01/ 16:57 -
Morgan Stanley-ն և Goldman Sachs-ը վերադարձրել են գերիշխանությունը Հոնկոնգի կապիտալի շուկայում
2025/12/01/ 16:50 -
Զելենսկին և Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում․ ինչ են քննարկելու
2025/12/01/ 16:45 -
ՊՆ նախարարը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը
2025/12/01/ 16:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ի 5G ցանցի կառուցումը, կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը, AI նորություններն ու ամենարագ iPhone-ը
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2025 Թ․