Evocabank-ը կներգրավի $10 մլն OFID-ից
Լուրեր |
Ֆինանսական միջոցները կուղղվեն տեղական ձեռնարկությունների զարգացման խթանմանը և Հայաստանում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի օժանդակմանը:
OPEC միջազգային զարգացման հիմնադրամը Evocabank-ի հետ ստորագրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) օժանդակմանը: Վարկային միջոցները տրամադրվելու են հիմնականում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու նպատակով էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար:
OPEC հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆան նշեց. «Evocabank-ի հետ մեր գործակցությունը հնարավորություն է տալիս մեզ լուծել զարգացման համար երկու առաջնահերթ խնդիր՝ ֆինանսական միջոցներն ավելի հասանելի դարձնել ՄՓՄՁ-ների, հատկապես այն բիզնեսների համար, որոնք բավարար կերպով չեն օգտվում ֆինանսական ծառայություններից, ինչպես նաև օժանդակել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Հայաստանի ջանքերի իրականացմանը: Այս համագործակցությունն արտացոլում է մեր ավելի լայն հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանում կայուն զարգացմանը և համակողմանի աճին»:
OPEC հիմնադրամի վարկային միջոցները կտրամադրվեն տեղական ընկերություններին, որոնք ներկայացնում են գրեթե բոլոր հայաստանյան բիզնեսները և ապահովում աշխատատեղերի մոտ 70%-ը: Չնայած նրան, որ այդ ընկերությունները տնտեսության մեջ կարևորագույն դեր են կատարում, շատ ՄՓՄՁ-ներ, հատկապես այն ընկերությունները, որոնք ղեկավարվում են կանանց կողմից, հաճախ վարկային սահմանափակումների առաջ են կանգնում, և դրանց շուրջ երեք քառորդը մասամբ կամ ամբողջովին չի կարողանում օգտվել անհրաժեշտ վարկային միջոցներից:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք ուրախ ենք հայտարարել OPEC միջազգային զարգացման հիմնադրամի հետ մեր համագործակցության մասին: 10 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով Evocabank-ը զգալի ազդեցություն կունենա Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա: Այս վարկային միջոցները հնարավորություն կտան իրականացնելու բիզնեսի զարգացման և տարածաշրջանում տնտեսական առաջընթացին նպաստելու մեր տեսլականը: Մենք պատրաստ ենք առաջարկել անհատական պայմաններով ֆինանսական լուծումներ, որոնք կօգնեն ՄՓՄՁ-ներին հաղթահարել խնդիրները, ներդնել նորարարություններ և ընդլայնել իրենց գործունեության շրջանակը»:
OPEC հիմնադրամի կողմից Հայաստանին օժանդակումը սկիզբ է առել 2004 թվականից, և մինչ օրս տրամադրվել է շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար` պետական և մասնավոր հատվածների ֆինանսավորման, ֆինանսական կազմակերպություններին օժանդակման, ՓՄՁ-ների, ինչպես նաև գյուղատնտեսական և էներգետիկայի ոլորտների զարգացման նպատակով:
OPEC հիմնադրամի մասին
OPEC միջազգային զարգացման հիմնադրամը միակ միջպետական զարգացման հաստատությունն է, որը ֆինանսական միջոցներ է տրամադրում անդամ երկրներից ոչ անդամ երկրներին: Կազմակերպությունն աշխատում է զարգացող գործընկեր երկրների և միջազգային զարգացման համայնքի հետ համատեղ՝ ցածր և միջին եկամուտներով երկրներում տնտեսական աճը խթանելու և սոցիալական առաջընթաց ապահովելու նպատակով: OPEC-ը հիմնադրվել է 1976 թվականին հստակ նպատակով՝ խթանել զարգացումը, հզորացնել համայնքները և օգնել մարդկանց:
Մեր աշխատանքը սոցիալական կողմնորոշում ունի, նպատակաուղղված լինելով այն ֆինանսական նախագծերի իրականացմանը, որոնք բավարարում են մարդկանց առաջնային կարիքները՝ սնունդ, էներգետիկա, ենթակառուցվածքներ, զբաղվածություն (հատկապես կապված ՄՓՄՁ-ների հետ), մաքուր ջուր և սանիտարական պայմանների բարելավում, առողջապահություն և կրթություն:
Մինչ օրս OPEC հիմնադրամը տրամադրել է մոտ 27 միլիարդ ԱՄՆ դոլար ավելի քան 125 երկրների զարգացման նախագծերի իրականացման համար, որոնց ընդհանուր նախագծային արժեքն ավելի քան 200 միլիարդ ԱՄՆ դոլար է: Fitch վարկանիշային գործակալությունը OPEC հիմնադրամին տվել է AA+ վարկանիշ «Կայուն» կանխատեսմամբ, S&P գործակալության տված վարկանիշն էլ AA+ է «Կայուն» կանխատեսմամբ: Մեր տեսլականն է՝ ունենալ մի աշխարհ, որտեղ կայուն զարգացումը բոլորի համար իրականություն է:
Evocabank-ի մասին
Հիմնադրվելով 1990թ.՝ Evocabank-ը Հայաստանում գրանցված առաջին առևտրային բանկն է, որն ավելի քան 34 տարվա փորձառութուն ունի բանկային համակարգում: Բանկի գլխամասը Երևանում է, իսկ 13 մասնաճյուղերը՝ Երևանում և մարզերում: Evocabank-ը համակողմանի ֆինանսական ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, ՄՓՄՁ-ներին և խոշոր ընկերություններին:
Բանկը ֆինանսական ծառայությունների մատուցումն իրականացնում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ՝ արագ, պարզ և հարմար եղականով՝ աշխատելով mobile-first ֆորմատով: Կենտրոնանալով նորարարական թվային մոտեցումների վրա՝ Evocabank-ն ամենաարագ զարգացող բանկերից մեկն է Հայաստանում: Բանկն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից «Հայաստանի ՓՄՁ լավագույն բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ» մրցանակների: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ում ձեռքում է զենքի համաշխարհային առևտուրը․ առաջատարների վարկանիշ
2026/03/18/ 11:39 -
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակի հայտերի ընդունում
2026/03/18/ 11:33 -
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
2026/03/18/ 11:29 -
Աննախադեպ շոգ ամառ է կանխատեսվում․ ինչ իրավիճակ է սպասվում
2026/03/18/ 11:25 -
Լուրջ խախտումներ են արձանագրվել Ուկրաինային տրամադրվող 26 միլիարդ դոլարի օգնության հարցում
2026/03/18/ 11:20 -
Մոտակա օրերին կհայտնեմ ևս երկու շատ լավ լուր. Էկոնոմիկայի նախարար
2026/03/18/ 11:17 -
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով