Ամունդի-Ակբա․ ֆրանս-հայկական կազմակերպությունն արդեն տասը տարեկան է
Լուրեր |
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում տոնում է իր գործունեության 10-ամյակը։
2014 թվականի հունվարին Ամունդի-Ակբայի կենսաթոշակային երեք՝ Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի գործունեության սկզբից ի վեր Ամունդի-Ակբան զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման գործընթացում՝ կառավարելով շուրջ 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվներ, որոնք պատկանում են 495,000 մասնակիցների:
Նշված 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվների 65%-ը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում։ Ամունդի-Ակբան առաջին ներդրումն իրականացվել է 2014 թվականի մարտի 11-ին, երբ երեք ֆոնդերի համար մեկ փայի զուտ ակտիվների արժեքը (NAV) սահմանվել է 1000 ՀՀ դրամ: Մեկ տասնամյակ անց դրանք ավելի քան կրկնապատկվել են՝ 1000 դրամից հասնելով մինչև 2081-2204 ՀՀ դրամի՝ կախված ֆոնդից, որը համարժեք է ստեղծման պահից միջին տարեկան 7,2-7,8% եկամտաբերության :
https://youtu.be/FM0qDj1pmyA
Այս տասը տարիների ընթացքում Ամունդի-Ակբան բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել՝ Հայաստանի ակտիվների կառավարման ոլորտի թափանցիկությունն ու զարգացումը խթանելու ուղղությամբ։ Ամունդի-Ակբան զգալի աշխատանքներ է իրականացրել նաև այնպիսի գործիքների ներդրման ուղղությամբ, որոնք նպաստում են արտարժութային ռիսկերի կառավարմանը: Բացի այդ, Ամունդի-Ակբան աշխատանքներն իրականացնում է ակտիվների կառավարման համաշխարհային լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով ֆրանսիական Ամունդիի լայնածավալ վերլուծական ռեսուրսները տեղական շուկաները գնահատելու և ապահով ներդրումներ իրականացնելու համար:
Հաջորդ տասնամյակում Ամունդի-Ակբան շարունակելու է նպաստել կապիտալի շուկայի զարգացմանը՝ խթանելով նոր ներդրումային հնարավորությունների և ֆինանսական գործիքների ներդրմանը, ի նպաստ իր կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ֆոնդերի և շահառուների։ Այս ամենը, բնականաբար, կնպաստի տնտեսական ակտիվության աճին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․