Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան նշում է Թարգմանիչների միջազգային օրը
Լուրեր |
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան (ՀԹՀԱ) կազմակերպում է Թարգմանիչների միջազգային օրվան նվիրված հատուկ միջոցառում: Այս բացառիկ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 19։00-ին, Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Փակ միջոցառման ընթացքում տեղի կունենա «Թարգմանության բազմաձայնությունը․ ուսումանսիրելով թարգմանչի դերը» խորագրով պանելային քննարկում, որը կանդրադառնա համընթաց թարգմանիչների կարևոր դերին մեր փոխկապակցված աշխարհում: Այս բացառիկ հավաքին մասնակցելու հրավեր են ստացել հանրային, մասնավոր, հասարակական հատվածների, միջազգային կառույցների և ֆինանսաբանկային ոլորտի գործընկերները։
Հյուրերին սպասվում են անակնկալ նվերներ և գինեխմության շուրջ մասնագիտական շփումներ, ինչը մասնագիտական շփման հավելյալ հնարավորություն կստեղծի համընթաց թարգմանիչների և շահագրգիռ կողմերի համար:
ՀԹՀԱ-ն նպատակ ունի ընդգծել մասնագիտական համընթաց թարգմանության ծառայությունների կարևորությունը միջմշակութային փոխըմբռնման խթանման և գլոբալ հաղորդակցությունը դյուրացնելու գործում: Այս միջոցառումը եզակի հնարավորություն է ընձեռում համընթաց թարգմանության ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերի միջև ցանցային կապերի ստեղծման և երկխոսության համար:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս հրավիրված են մասնակցելու միջոցառմանը: Լրացուցիչ տեղեկությունների կամ հրավեր ստանալու համար խնդրում ենք գրել [email protected] էլ․հասցեին։
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2007թ․-ին՝ միավորելով ավելի քան 20 բարձրակարգ թարգմանիչների, որոնք ապահովում են համընթաց և հաջորդական թարգմանություն: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․