Ներդրումային ոլորտն այսօր 24.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ուրբաթ ամերիկյան ինդեքսները փակվել են խառը մակարդկաով՝ Dow Jones Industrial Average-ն ավելանում է 0,04%-ով հասնելով 39150,33 կետի։ S&P 500-ը կորցրել է 0,12% հասնելով 5466,75 կետի։ Երկուշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,02%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը ավելանում է 0,66%-ով հասնելով 38806 կետի, կորեական KOSPI-ն նվազել է 0,60%-ով հասնելով 2767,55 կետի, չինական Shanghai Composite-ը կրճատվում է 0,49%-ով հասնելով 2983,23 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ ԱՄՆ-ի արտադրական բիզնես ակտիվության ինդեքսի (PMI) նախնական արժեքը հունիսի վերջին կազմել է 51,7 կետ (+0,8% Ա/Ա)։ Հարկ է նշել, որ ԱՄՆ արտադրական բիզնես ակտիվության ինդեքսի (PMI) նախնական արժեքը հունիսի վերջին գերազանցել է 55 կետը։
2․ Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ բնակարանների երկրորդային շուկայում մայիսին վաճառքի ծավալը գերազանցել է կանխատեսվածը և եղել է 4,11 մլն։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքում ոսկու գինը նվազել էր, սակայն այսօր բարձրանում է, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է $2323,0: Ուրբաթ նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $85,1-ից բարձր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $81,6։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ամերիկյան զենք արտադրող Lockheed Martin ընկերության դեմ: Չինաստանի ԱԳՆ-ն նման որոշում է կայացրել Lockheed Martin-ի Թայվան մատակարարումների ֆոնին։ Սահմանափակումները ուժի մեջ են մտել հունիսի 21-ից։
2․ Ուրբաթ CarMax Inc.-ի բաժնետոսմերի գները աճել են 0,4%-ով։ Օգտագործված մեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող ամերիկյան ընկերությունը, 2024 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազեցրել է իր զուտ շահույթը մեկ երրորդով, իսկ եկամուտը՝ 7,5%-ով, ընդորում առաջին ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, իսկ երկրորդը սպասվածից ավելի վատ էր։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52 -
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման առնչությամբ
2026/03/16/ 17:44 -
Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 10% cashback
2026/03/16/ 17:00 -
Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել
2026/03/16/ 16:48 -
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
2026/03/16/ 16:06 -
Ինչո՞ւ իշխանությունը չհրաժարվեց մարզպետարաններից. Hetq.am
2026/03/16/ 16:05 -
Մեծ Բրիտանիայում 104 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին
2026/03/16/ 15:55 -
Ինչպես գումար խնայել՝ երազանքները իրականացնելու համար․ խորհուրդ ԿԲ-ից
2026/03/16/ 15:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին