Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը Հայաստանում
Լուրեր |
Երևանում, հունիսի 24-ից 25-ը, անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը՝ պայմանավորված Նախաձեռնությունում 2024-2025 թվականների Հայաստանի համանախագահող երկիր լինելու հանգամանքով:
Դեռևս 2023 թվականին Լիսաբոնում կայացած նախորդ համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել էր Ասիայի նախաձեռնության համանախագահ: Ասիական նախաձեռնությանը մեկնարկը տրվել է 2021 թվականի ՏՀԶԿ գլոբալ ֆորումի լիագումար նիստի ժամանակ, որին Հայաստանը միացել է 2022 թվականին՝ Բալիի հռչակագրով։
Հռչակագրով նախանշված հիմնական նպատակներն են՝ աջակցել տարածաշրջանում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի հարկային թափանցիկության ստանդարտների ներդրմանը և վարչական փոխօգնության գործիքների կիրառմանը՝ առավելագույնի հասցնելով հարկումից խուսափելու և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում փոխանակվող տվյալների օգտագործման արդյունավետությունը:
Պետական եկամուտների կոմիտեն, Ասիական նախաձեռնության 6-րդ հանդիպման շրջանակում, Երևանում հյուրընկալել է Նախաձեռնության լիիրավ անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների, ինչպես նաև դիտորդ երկրների, գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Հարկային մարմինների համագործակցության ասոցիացիայի (Commonwealth Association of Tax Administrations) ներկայացուցիչներին:
https://youtu.be/UA8kovFFtYQ
Միջոցառմանը մասնակցում են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, Կենտրոնական բանկի և այլ ներկայացուցիչներ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26 -
170 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանում․ ինչ ուղղությամբ են ծախսվելու գումարները․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/30/ 16:06 -
Սկսվում է Պարսից ծոցի պատմության նոր գլուխը․ Խամենեի
2026/04/30/ 16:05 -
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը
2026/04/30/ 16:01 -
Հայաստանում կբարձրացվի բանկերի բաժնետերերի շահութահարկը․ որն է հիմնական նպատակը
2026/04/30/ 15:50 -
Տեխնոհսկաները 2026 թվականին ԱԲ-ի վրա կծախսեն 725 մլրդ դոլար
2026/04/30/ 15:36 -
«Ջերմուկ»-ի ճգնաժամը Ռուսաստանում. արգելվել է ևս 1 մլն շշի վաճառքը
2026/04/30/ 14:29 -
2850 զինծառայող և նրանց ընտանիքներ կստանան բնակարաններ
2026/04/30/ 14:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․