Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»
Լուրեր |
Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 2-րդ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթը։
Ծրագրի շրջանակում հայտարարված «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է օգնել գյուղական վայրերում գործող այն հյուրանոցներին և հյուրատներին, որոնք ցանկություն ունեն ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգեր։
Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները.
- ցանկանում են ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգ,
- գտնվում են գյուղական վայրում,
- պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
- ունեն առնվազն 5 սենյակ։
Դրամաշնորհային մրցանակի առավելագույն չափը 1.500.000 ՀՀ դրամ է։ Հաղթողները պարտավորվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ն օգտագործել դրամաշնորհը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնող գործողությունների վրա, ինչպիսիք են թափոնների նվազեցումը, օգտագործված իրերի/ ռեսուրսների վերամշակումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը, ջրի խնայողությունը, կայուն գյուղատնտեսության աջակցումը և այլն։ Հաղթողները պետք է կատարեն տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:
Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Մրցույթը կամփոփվի ս.թ. սեպտեմբերի 1-ին։ Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ։ Այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք արդեն իսկ ունեն ներդրված բնական ռեսուրսները խնայող համակարգեր, կարող են մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարված առաջին մրցույթին հետևյալ հղմամբ:
Առաջիկայում կհայտարարվի նաև ծրագրի շրջանակում իրականացվելիք վերջին՝ 3-րդ մրցույթի մասին։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին:
Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. հասցեին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52 -
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման առնչությամբ
2026/03/16/ 17:44 -
Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 10% cashback
2026/03/16/ 17:00 -
Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել
2026/03/16/ 16:48 -
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
2026/03/16/ 16:06 -
Ինչո՞ւ իշխանությունը չհրաժարվեց մարզպետարաններից. Hetq.am
2026/03/16/ 16:05 -
Մեծ Բրիտանիայում 104 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին
2026/03/16/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին