Բոլոր բիզնես ռազմավարությունները կարելի է բաժանել 4 խմբի
Լուրեր |
Բիզնես ռազմավարությունները օգնում են ծրագրել, պլանավորել, անգամ՝ երազել, սակայն նրանց առկայությունը չի ենթարդում այդ ցանկությունների պարտադիր իրականացում: Ինչպես նշում է հայտնի ռազմավարական մասնագետ Գարի Համելը՝ «ռազմավարական արդյունաբերության փոքրիկ գաղտնիքը այն է, որ այն չունի ռազմավարության ստեղծման տեսություն»։
Այս բացը լրացնելու համար ներկայացվում է ռազմավարությունների հնարավոր տեսակավորումը՝ հիմնված գործնական ռազմավարության և մասնագիտական գրականության խորքային վերլուծության վրա: Ըստ էության, բոլոր ռազմավարությունները կարելի է խմբավորել չորս խմբերի մեջ՝ սկսած պարզագույնից մինչև առավել ստեղծագործական:
1.Ձեր ոլորտում հաջողված ռազմավարությունների ադապտացիաներ
-Shein. այս չինական ընկերությունը առավելագույնս զարգացրել է արագ նորաձևության կոնցեպտը՝ ամեն օր ներկայացնելով 1,000 նոր ապրանքներ, մինչդեռ ավանդական արագ նորաձևության ընկերությունները՝ ինչպես Zara-ն և H&M-ը, շաբաթական ներկայացնում են մոտ 500 նոր ապրանք: Shein-ի ապրանքներն ավելի էժան են և վաճառվում են միայն առցանց՝ օգտագործելով արհեստական բանականություն թրենդերի հայտնաբերման և արտադրության օպտիմալացման համար:
-Rocket Internet. գերմանական այս ընկերությունը կրկնօրինակում է հաջողված առցանց մանրածախ վաճառողներին և շուկաները՝ ներկայումս գործարկելով ավելի քան 100 ընկերություն տարբեր տարածաշրջաններում: Նրանցից մեկն է Jumia-ն, որը գործում է 11 աֆրիկյան երկրներում՝ ադապտացնելով Amazon-ի ռազմավարությունը՝ համապատասխանաբար Աֆրիկայի շուկայի:
2.Ռազմավարությունների ներմուծումը այլ ոլորտներից
-Best Buy. 2012-ին գլխավոր տնօրեն Հյուբերտ Ջոլիի գլխավորությամբ Best Buy-ն հաղթահարեց «showrooming» էֆեկտը՝ ներմուծելով «խանութ-խանութում» մոդելը, որտեղ բրենդները կարող էին ստեղծել իրենց խանութները Best Buy-ի խանութների ներսում:
-Hilti. Շուկայում կոմոդիզացման խնդիրների պատճառով Hilti-ն ներմուծեց վարձակալման մոդել՝ հաճախորդներին առաջարկելով գործիքներ ըստ բաժանորդագրության՝ այդ կերպ նվազեցնելով մեծ ներդրումները և առաջարկելով նոր գործիքներ:
3.Բազմաթիվ տարբեր ոլորտներից ռազմավարությունների համադրումը
-Spotify. այս երաժշտական հոսքային ծառայությունը ներառում է սոցիալական ցանցերի տարրեր, ինչպիսիք են՝ օգտատերերի կապը, երգացանկերի փոխանակումը և այլ օգտատերերի երաժշտության դիտումը, որը ստեղծում է համայնքի զգացում:
-Huffington Post. համադրելով ավանդական լրագրությունն ու բլոգինգը՝ Huffington Post-ը առաջարկում է ընթացիկ նորություններ և ինտերակտիվ հարթակ, որտեղ ստեղծագործ միտքերը քննարկում են տարբեր թեմաներ՝ պահելով պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտները:
4.Ռազմավարություններ, որոնք ստեղծված են սկզբունքներից
-SpaceX. Իլոն Մասքը օգտագործել է «առաջին սկզբունքների մտածողություն»՝ ստեղծելու մատչելի, վերօգտագործվող հրթիռներ՝ հիմնվելով նյութերի իրական արժեքի վրա:
-Airbnb: փոխելով ավանդական մտածելակերպը, որ կացությունը հավասար է հյուրանոցներին, Airbnb-ն ստեղծել է հարթակ, որը կապում է ճամփորդներին և տանտերերին՝ առաջարկելով ավելի իսկական և հաճախ ավելի էժան տարբերակ:
***
Այս խմբերի պահանջները տարբեր են: Հաճախորդում և համադրման ռազմավարությունները պահանջում են մի քանի ոլորտներում ծանոթություն, իսկ նոր ռազմավարությունների ստեղծումը պահանջում է խորքային անդրադարձ ձեր ունեցածի վրա։
Harvard Business Review Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․