Հայաստանի ֆինանսական համակարգի տնտեսության մեջ ներառականության բարձրացման հնարավորությունները․ կայացաել է ՀԲՄ աշխատաժողովը
Լուրեր |
Գործնական և իրավական ուղղություններով ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացված բիզնեսի ֆինանսավորման խնդիրներն ու հնարավոր լուծումները քննարկելու նպատակով՝ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացավ «Հայաստանի Հանրապետության բիզնես ֆինանսավորման շուկաների բարելավումը» թեմայով աշխատաժողովը։
Աշխատաժողովին ներկա են գտնվել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները, ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ղեկավարները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների, տեղական և միջազգային կազմակերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տեղեկացրեց, որ օրակարգային հարցերի ուսումնասիրման նպատակով դեռևս նախորդ տարի ձևավորվել էր ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ։
«Անկողմնակալ, անաչառ և բազմակողմանի քննարկում ունենալու նպատակով հրավիրվել են շահագրգիռ բոլոր կողմերին, որոնց կներկայացվեն բիզնեսի ֆինանսավորման հիմնախնդիրները և իրենց մասնակցությամբ կփորձենք գտնել դրանց հնարավոր լուծման տարբերակները»,-նշել է Սեյրան Սարգսյանը։
ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի դիտարկմամբ՝ շահագրգիռ կողմերի համապարփակ ներկայացվածությունը աշխատաժողովին փաստում է, որ առկա խնդրի լուծման և ոլորտի զարգացման շուրջ կա մեծ հետաքրքրություն, ինչն իր հերթին կարող է ստեղծել նախադրյալներ՝ նմանատիպ միջոցառումների շարունակականության և Հայաստանում ֆինանսական ոլորտի հետագա զարգացման նոր օրակարգի ձևավորման համար։
Աշխատաժողովի շրջանակներում ՀԲՄ կողմից ներկայացվեց ՀՀ տնտեսության ֆինանսական միջնորդության հենասյունային հարցերը զեկույցը։ Հայաստանի բիզնես ֆինանսավորման շուկաների բարելավման ճանապարհային քարտեզը զեկույցով հանդես եկավ TK & Partners խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը։
«Աշխատաժողովը նպատակ ունի անդրադառնալ բարեխիղճ տնտեսվարողների պաշտպանության հարցերին, ինչպես նաև ֆինանսական շուկաների արդյունավետ աշխատանքի ապահովմամբ Հայաստանի ֆինանսական շուկաների նկատմամբ տեղական և օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճի խթանմանը»,-ընդգծել է Վարուժան Ավետիքյանը:
Զեկույցների ներկայացմանը հաջորդեց քննարկումը։
Աշխատաժողովի արդյունքում հավաքագրված տեղեկատվության և նյութերի հիման վրա առաջարկվեց ձևավորել աշխատանքային խումբ՝ ՀՀ ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների և պետական գերատեսչությունների ներգրավմամբ՝ միջազգային կառույցների փորձագիտական ներուժի աջակցությամբ բիզնեսի ֆինանսավորման շուկաներում առկա խնդիրներլուծմանն ուղղված աշատանքներ տանելու նպատակով:
ՀԲՄ հասարակայնության Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/10/25 15:14
Նոր պատմության պայծառ մեկնարկը․ Tashir Arena-ի հանդիսավոր բացումը
Լուրեր | 2025/10/24 21:00
Հոկտեմբերի 24-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/10/24 20:20
Հոկտեմբերի 24-ի կարևոր լուրերը
-
Վախը ձեր թշնամին չէ. ինչպես այն դարձնել կարիերայի դաշնակից
2025/10/25/ 16:30 -
Նոր պատմության պայծառ մեկնարկը․ Tashir Arena-ի հանդիսավոր բացումը
2025/10/25/ 15:14 -
Առողջապահական լրագրություն՝ պատասխանատվությամբ
2025/10/25/ 12:12 -
Հոկտեմբերի 24-ի բիզնես լուրերը
2025/10/24/ 21:00 -
Հոկտեմբերի 24-ի կարևոր լուրերը
2025/10/24/ 20:20 -
Հաջողության հինգ հիմնական ռազմավարություն, որի շնորհիվ ժամանակակից ղեկավարները կառուցում են հաջող կազմակերպություններ
2025/10/24/ 18:40 -
Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հարավային Կովկասում նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում
2025/10/24/ 18:13 -
Հայտնաբերվել է 2000 չգրանցված աշխատող, թաքցվել է 108 մլրդ դրամի հարկ
2025/10/24/ 16:52 -
ԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր
2025/10/24/ 16:41 -
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձը
2025/10/24/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ SALESFORCE-Ը ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ