ABNews
Զեկույց. ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսքի շնորհիվ Հայաստանը ՀՆԱ աճով առաջ է անցել ԱՊՀ մյուս բոլոր երկրներից. Forbes
Լուրեր | 2022/11/21 05:17

Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքի շնորհիվ Հայաստանը ՀՆԱ աճով առաջ է անցել ԱՊՀ մյուս բոլոր երկրներից։ ՀՀ տնտեսական աճն այս տարի կարող է հասնել 14%-ի՝ չնայած հանգամանքին, որ նախնական կանխատեսումով այն կազմելու էր 5%: Renaissance Capital ներդրումային ընկերության ուսումնասիրության արդյունքները հրապարակել է հեղինակավոր Forbes ամսագիրը: Կանխատեսվող երկնիշ տնտեսական աճի խթանների շարքում նշվում է նաև Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որը նպաստել է երկրի վճարային հաշվեկշռին:
Զեկույցում նշվում է, որ ռուսաստանցիների ներհոսքի պատճառով ՏՏ ոլորտը դարձել է ամենաարագ զարգացողներից մեկը Հայաստանում։ Տնտեսագետ Սոֆյա Դոնեցի համոզմամբ՝ ռուսաստանցիների հոսքից առավել շահել են հյուրանոցային, ռեստորանային, սպասարկման և առևտրի ոլորտները:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
