Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
Եվրագոտու երկրներում հոկտեմբերին գնաճը կազմել է 2%՝ նախորդ ամիս գրանցված 1.7% գնաճից հետո։ ԵԿԲ-ն ակնկալում է, որ մինչև տարեվերջ գնաճը կշարունակի բարձրանալ, իսկ հաջորդ տարվա ընթացքում աստիճանաբար կիջնի՝ հասնելով 2 տոկոս թիրախային ցուցանիշին։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը նոյեմբերի 16-ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել է 6,000-ով և կազմել 213,000՝ հասնելով վերջին 7 ամիսների նվազագույն մակարդակին։
Reuters-ի կողմից տնտեսագետների շրջանում կատարված հարցումների արդյունքներով Դաշնային պահուստային հաշակարգը դեկտեմբերին տոկոսադրույքների ևս մեկ կրճատում կիրականացնի, իսկ 2025թ.-ի ընթացքում ավելի քիչ կրճատումներ կլինեն, քան նախապես կանխատեսվում էր, ինչը պայմանավորված է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած քաղաքականության արդյունքում սպասվող գնաճով։
Բիթքոինի գինը նոյեմբերի 22-ին հատել է 99,000 դոլարի շեմը՝ հասնելով իր պատմական առավելագույն մակարդակին։
Թվային արժույթի փոխարժեքը սկսել է բարձրանալ ԱՄՆ նախագահական ընտրությունների օրվանից և մինչ այժմ մի քանի անգամ ռեկորդային ցուցանիշ է գրանցել։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական Գազպրոմբանկի նկատմամբ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցանկում ավելացել են ավելի քան 50 բանկ, 40-ից ավել արժեթղթերի ռեեստր վարող անձինք և 15 ֆիզիկական անձ։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․