Կարկտի դեմ պայքարից մինչև կրթական համակարգի նորացում՝ կառավարության նոր ծրագրերը
Լուրեր |
ՀՀ Կառավարության նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ՝ ուղղված տնտեսության խթանմանը և սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնմանը։
Մասնավորապես, քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի ներդրման, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, խաղային կայքերի արգելափակման և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության հարցեր։ Բացի այդ, կառավարության որոշմամբ ներդրումային նոր նախագծեր են հաստատվել, որոնք նպաստելու են Հայաստանի արդյունաբերության և կրթական ոլորտների զարգացմանը։
Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցություն
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման նպատակով:- 2023 թ.՝ վարչապետի Լոռու մարզ կատարած այցի ընթացքում Օձունի բնակիչները բարձրացրել էին կարկտի հասցրած վնասների հարցը։
- Առաջարկվում է՝ 270 բնակավայրերում 0.5-3 հա բազմամյա տնկարկներում ներդնել կարկտապաշտպան ցանցեր:
- Ծախսերի փոխհատուցում՝ 75%-ը, որը 1 հա-ի հաշվով չի գերազանցի 12.1 մլն դրամի 75%-ը։
- Փոխհատուցման գումարը կտրամադրվի կապալառուին։
Տնամերձ հողամասերում այգեհիմնման ծրագրի պետական աջակցություն
- Նոր ծրագրի շրջանակում կնքվել է 91 պայմանագիր՝ 6.945 հա տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցություն
- Կառավարության հավանությանն արժանացել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծերը։
- Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 5%-ից մինչև 2%։
- Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված մասնագետների եկամտային հարկը կնվազեցվի 20%-ից մինչև 10%։
- Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերի փոխհատուցում՝ մինչև 50%։
Կազինոների և շահումով խաղերի արգելափակման կարգավորում
Կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետություններում կազմակերպված, առանց համապատասխան լիցենզիայի ինտերնետ շահումով խաղերի արգելափակման կարգը:- Կայքերը կարձանագրի միջգերատեսչական հանձնաժողովը։
- Արգելափակման ենթակա կայքերը կփոխանցվեն օպերատորներին՝ արգելափակելու նպատակով:
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն
- Կառավարության որոշմամբ 23 անհայտ զինծառայողների ընտանիքներին կշարունակվի վճարվել 300 հազար դրամ ամսական աջակցություն մինչև դեկտեմբեր։
Անօրինական միգրացիայի կանխարգելման նպատակով նոր կարգավորումներ
- ՀՀ տարածք մուտք գործելու նոր կարգավորումներ են սահմանվել Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար:
- Առաջարկվում է էլեկտրոնային վիզաների տրամադրում՝ վերադարձով տոմսի առկայության պայմանով:
Ներդրումային ծրագրերի խրախուսում
- «ՋԼ տոբակո» ընկերությունը իրականացնում է 12.8 մլրդ դրամի ներդրում՝ թութունի արտադրության համար։
- «Գեպոտանիք» ընկերությունը նախատեսում է ներդնել 5 մլրդ դրամ՝ տանիքի ծածկերի և սենդվիչ պանելների արտադրության համար։
Նոր կրթահամալիր Սյունիքում
Գործադիրի որոշմամբ Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի, որն ունի $7 մլն արժողություն։ Այսպիսի ծրագրերը կոչված են տնտեսության զարգացմանը և սոցիալական հարցերի լուծմանը, միաժամանակ ապահովելով ներդրումների խրախուսումը և տեխնոլոգիական առաջընթացը:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում․ Դատախազություն
2026/05/06/ 16:27 -
Հայաստանում դատական գործերի թիվը կրկնապատկվել է
2026/05/06/ 16:15 -
Ֆրանսիական ներկայությունը Հայաստանում ընդլայնվում է. ԱԺ-ն վավերացնում է նոր արձանագրություն
2026/05/06/ 16:12 -
Որքա՞ն է համալրվել պետբյուջեն. ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները
2026/05/06/ 14:41 -
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․