Հունիսի 24-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տնտեսական աճ Հայաստանում՝ ապրիլին գրանցվել է 5.4% բարձրացում
Հայաստանում 2025 թվականի ապրիլին արձանագրվել է 5.4 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցում, որը վերլուծում է ամսական տնտեսական զարգացումները։ Ըստ զեկույցի, ապրիլին շարունակվել է նաև գնաճի բարձր մակարդակը, որը գերազանցել է Կենտրոնական բանկի 3 տոկոսի թիրախը։ Սննդամթերքի գների աճին մեծապես նպաստել են բանջարեղենի գների բարձրացումը։
Հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար բաց կթողնվի Վրաստանի մաքսայինից
Վարչապետի որոշմամբ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հունիսի 23-ին գործուղվել են Թբիլիսի՝ լուծելու հայկական կոնյակի արտահանման խնդիրները։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել 55 բեռնատար։ Առաջիկա յոթ օրվա ընթացքում կբացթողնվեն ևս 72 բեռնատար, իսկ դրան կհաջորդի 24 մեքենայի բացթողում։ Հայկական կողմը պարտավորվել է ապահովել շշալցված կոնյակով բեռնատարների անխափան տարանցիկ ելքը Վրաստան։
Հունիսին ՌԴ մաքսային սահմանն արդեն հատել է ծիրանով բեռնված 502 բեռնատար
2025 թվականի հունիսի 1-ից մինչև 23-ը Հայաստանից Ռուսաստանի մաքսային սահմանն է հատել ծիրանով բեռնված 502 բեռնատար։ Այս տվյալը հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ միայն վերջին երեք օրում սահմանն են հատել 136 նմանատիպ մեքենաներ։
Պաղպաղակի արտադրությունը՝ վերահսկողության տակ․ սպասվում են կրկնակի ստուգումներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն (ՍԱՏՄ) ամփոփել է պաղպաղակի արտադրության ոլորտում վերահսկողության արդյունքները՝ հանդիպելով արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ ամառային սեզոնին պլանավորվում են կրկնակի ստուգումներ՝ սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներից խուսափելու նպատակով։
Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է՝ կազմելով 6․28 միլիարդ դոլար
2025 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6.28 միլիարդ դոլար։ Սա զգալի անկում է՝ համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի՝ 7.04 միլիարդ դոլարի հետ։ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ 2.2 միլիարդ դոլար շրջանառությամբ, որին հաջորդում են Չինաստանն ու ԱՄԷ-ն։
Նավթի գները նվազել են Իրանի հարձակման ֆոնին
Իրանի կողմից Կատարում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա իրականացված հարձակման ֆոնին նավթի համաշխարհային գները նվազել են մինչև 5%-ով։ Brent տեսակի նավթի գինը հասել է 71.86 դոլարի՝ մեկ բարելի համար։
Գերմանիան նախատեսում է կտրուկ մեծացնել ռազմական ծախսերը
Գերմանիան մինչև 2029 թվականը պաշտպանությանն ուղղված ծախսերը կավելացնի՝ հասցնելով ՀՆԱ-ի 2-3.5%-ին։ Նախատեսվում է, որ 2025-ին այդ ծախսերը կկազմեն 95 միլիարդ եվրո, իսկ 2029-ին՝ 162 միլիարդ։ Քննարկվում է նաև պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնումը։
Մինսկում Եվրասիական տնտեսական համաժողովին կմասնակցի շուրջ 2.7 հազար մարդ
Հունիսի 26-27-ին Մինսկում կայանալիք IV Եվրասիական տնտեսական համաժողովին ակնկալվում է ավելի քան 2,700 մարդու մասնակցություն՝ առցանց և օֆլայն։ Համաժողովը նվիրված է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ» թեմային։ Նախատեսվում է նաև Իրանի ներկայացուցիչների մասնակցությունը։
ԱՄՆ-ում կանխատեսվում է գնաճի և տնտեսական դանդաղման խորացում
Reuters-ը հայտնել է, որ Իրանի դեմ ամերիկյան հարձակումները մեծացրել են անորոշությունը՝ կապված գնաճի և տնտեսական ակտիվության հետ։ Բարձր մաքսային դրույքաչափերի և Իրանի հետ լարվածության պատճառով ամերիկյան տնային տնտեսություններն ու բիզնեսները կարող են կրճատել ծախսերը, ինչը կարող է խորացնել տնտեսական դանդաղումը ԱՄՆ-ում։
https://youtu.be/YsALTktzDrs Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին