Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ
Լուրեր |
Շարունակվում է Իդրամի ֆինանսական գրագիտության արշավը Հայաստանի կրթական հաստատություններում։ Օրերս հերթական սեմինարն է կայացել Օհանյան կրթահամալիրում, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարևորության մասին։
Առանձին ու մանրամասն երեխաներին ներկայացվեցին ֆինանսական զեղծարարությունների ամենատարածված տեսակներն ու տարբերիչ մեխանիզմները, դրանցից պաշտպանվելու կանոնները։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի կարծիքով՝ ֆինանսական գրագիտության թեման ոչ միայն կարևոր ու օրակարգային է, այլ նաև շատ հետաքրքիր է երեխաների համար․ «Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում դպրոցականների ֆինանսական գրագիտության ուղղությամբ իրականացվում են մի շարք պետական ծրագրեր և նախաձեռնություններ։ Հատկապես կարևոր ու արդյունավետ են ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ԿԲ-ի ջանքերը՝ Հայաստանի դպրոցականների շրջանում ֆինանսական գրագիտության զարգացման ուղղությամբ։
Իդրամ ընկերությունը, որպես շահագրգիռ կողմ, առաջնորդվելով ՀՀ կառավարության Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության դրույթներով, իր կողմից ևս համեստ ներդրում է կատարում բնակչության, այդ թվում՝ դպրոցականների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման գործում։
Պետք է նշեմ, որ մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը հենց ֆինանսական գրագիտությունն է, և մենք այն համարում ենք կայուն ու պաշտպանված հասարակություն ունենալու գրավականներից մեկը։ Այսօրվա միջոցառումը հերթականն է, և այս շարքը շարունակական է լինելու։ Վստահ ենք, որ երեխաներին փոխանցված գիտելիքները կունենան կարևոր նշանակություն իրենց հետագա կյանքում»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
Հանդիպման գլխավոր հյուրերից էր Իդրամ Ջունիորը, ում հետ երեխաները միշտ սիրով են շփվում։ Հայաստանում առաջին ու միակ մանկական ֆինանսական հավելվածը, որը ստեղծվել է երեխաների շրջանում ֆինանսական գրագիտությանը նպաստելու նպատակով, արդեն հասցրել է դառնալ երեխաների սիրելի ու վստահելի ընկերը ֆինանսների աշխարհում։
Դուք ևս կարող եք միանալ Ջունիորի հետաքրքիր ու զվարճալի ճամփորդությանը՝ պարզապես ներբեռնելով հավելվածը Ձեր երեխաների սմարթֆոններում։ Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն կստանան անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
https://youtu.be/mXDAq2jDMSQ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն