24 համայնքում 26 սուբվենցիոն ծրագիր. Կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 582 մլն դրամ
Լուրեր |
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց. «Ձեր քննարկմանն է ներկայացվում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2025-ի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 582 մլն 206 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը»:
Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրեր: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտնի մարզի 2 ծրագիր՝ 153.7 մլն դրամ
Արարատի մարզի 2 ծրագիր՝ 210.9 մլն դրամ
Արմավիրի մարզի 6 ծրագիր՝ 199.6 մլն դրամ
Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր՝ 125.9 մլն դրամ
Լոռու մարզի 2 ծրագիր՝ 192.8 մլն դրամ
Կոտայքի մարզի 1 ծրագիր՝ 25 մլն դրամ
Շիրակի մարզի 2 ծրագիր՝ 158.5 մլն դրամ
Սյունիքի մարզի 2 ծրագիր՝ 186 մլն դրամ
Վայոց ձորի մարզի 4 ծրագիր՝ 263.8 մլն դրամ
Տավուշի մարզի 2 ծրագիր՝ 66 մլն դրամ
«Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց փոխնախարարը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ ԱՄՆ կոնգրեսական
2026/04/24/ 18:23 -
Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին
2026/04/24/ 18:19 -
Մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն․ Կանադայի վարչապետ
2026/04/24/ 17:37 -
Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար
2026/04/24/ 16:55 -
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2026/04/24/ 16:49 -
Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
2026/04/24/ 16:39 -
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին․ Կիպրոսի ԱԳՆ
2026/04/24/ 16:27 -
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
2026/04/24/ 16:25 -
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 16:08 -
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ