Սուրճ, զարդեր և Samsung-ի նոր ծալվող ֆլագմանները. Galaxy AI-ի ցուցադրություն, բացառիկ զարդեր Pregomesh-ից և սուրճի համտես Lumen Coffee-ից
Լուրեր |
Երևանում Samsung-ը՝ Lumen Coffee սրճարանի և հայկական զարդի ապրանքանիշ՝ Pregomesh-ի հետ համատեղ ներկայացրել է նոր ծալվող ֆլագմանական սմարթֆոններ Galaxy Z Fold6-ը և Flip6-ը՝ ներկառուցված Galaxy AI արհեստական բանականությամբ՝ աշխատանքի և ստեղծագործելու համար:
Օգոստոսի կեսերին, Samsung-ը՝ համագործակցելով հայկական հայտնի ապրանքանիշերի հետ, երկու մասնավոր միջոցառում կանցկացնի՝ նվիրված Galaxy Z Fold6 և Flip6 նոր ծալվող ֆլագմանների թողարկմանը։
«Lumen Coffee» սրճարանում հյուրերը կարող են համտեսել ըմպելիքներ հատուկ պատրաստված մենյույից։ Արտասովոր համով «Ginger Galaxy»-ն և «Anise Stars»-ը ստեղծվել են AI արհեստական բանականությամբ ոգեշնչված սրճարանի թիմի կողմից։ Ըմպելիքին հաճելի հավելում կլինեն աստղաձև թխվածքաբլիթները, որոնք խորհրդանշում են Samsung-ի արհեստական բանականությունը: Նաև խորհրդանշական է այն, որ ըմպելիքի նկարագրությունը ստեղծվել է Galaxy AI-ի միջոցով:
Հետաքրքիր է իմանալ, որ համագործակցության մասին տեղեկացնելու նպատակով, Samsung ընկերությունը շաբաթվա սկզբին սուրճ առաքեց գրասենյակներ և ապահովեց աշխատակիցների բարձր տրամադրությունը։
Lumen Coffee-ն եզակի սրճարան է Երևանում, որը գտնվում է 1936 թվականի պատմական շենքում, որտեղ նախկինում գրախանութ է եղել։ Հաստատությունը հիացնում է իր արևելյան ինտերիերով, որը ստեղծում է շքեղության և հարմարավետության մթնոլորտ:
Lumen Coffee-ի հետ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, Openhaus Community-ի տարածքում: Գործարար համայնքի ներկայացուցիչները՝ ներառյալ արվեստագետները, ճարտարապետները, բիզնեսմենները և բլոգերները, միացել են «AI-ը բիզնեսում» թեմայով բաց քննարկմանը և կկիսվեն AI-ն աշխատանքի մեջ կիրառելու իրենց փորձով: Քննարկմանը հաջորդել է Galaxy AI-ի գործառույթների ինտերակտիվ ցուցադրությունը Samsung-ի ներկայացուցչի կողմից, որի ընթացքում հյուրերը փորձարկել են դրանք նոր ծալվող ֆլագմանների վրա:
Օգոստոսի երկրորդ նշանակալի իրադարձությունը Samsung-ի և Pregomesh-ի համագործակցությունն է: Օգոստոսի 8-ին հայկական զարդերի ապրանքանիշը ցուցադրեց աստղ-ականջօղեր, որոնք ոգեշնչված և նախագծված էին Galaxy AI-ի միջոցով: Զարդը հնարավոր կլինի նախապես պատվիրել մեկ շաբաթվա ընթացքում։
Օգոստոսի 16-ին Extra Virgin-ում, Samsung-ի փակ միջոցառման ժամանակ հյուրերը ծանոթացել են ինչպես նոր տիեզերական զարդերի, այնպես էլ նորարարական ծալվող ֆլագմաններ՝ Galaxy Z Fold6-ի և Flip6-ի հետ: Երեկոյի անբաժանելի մասն է եղել Galaxy AI արհեստական բանականության գործառույթների ինտերակտիվ ցուցադրումը Samsung-ի փորձագետների կողմից։
Հենց շնորհանդեսի ժամանակ հյուրերը փորձարկել են նոր սմարթֆոնները և ոգեշնչվել արհեստական բանականության անսահման հնարավորություններից։ Իսկ երեկոյի մասին հաճելի հիշողություններ են դարձել հյուրերի դիմանկարները, որոնք ստեղծվել են Galaxy AI-ի միջոցով՝ իրական լուսանկարների հիման վրա: Միջոցառումից հետո ականջօղերը հասանելի են վաճառքի համար՝ Galaxy հավաքածուի շրջանակներում:
Pregomesh ապրանքանիշը հիմնադրվել է հայտնի երգչուհի Սիրուշոյի կողմից 2012 թվականին և հանդիսանում է հայկական զարդարվեստի խորհրդանիշ՝ շարունակելով ավանդույթները և ստեղծելով եզակի զարդեր՝ շեշտը դնելով որակի և ամրության վրա։ Բրենդը ոգեշնչված է պատմությունից, մշակութային մոտիվներից և համատեղում է դրանք ժամանակակից միտումների հետ: Բոլոր ապրանքները ձեռագործ են՝ նախագծվում, պատրաստվում և փաթեթավորվում են Հայաստանում։
Galaxy AI-ի նոր ֆունկցիաները բացառիկ կերպով ներկայացված են 2024 թվականի Samsung սմարթֆոններում: Արհեստական բանականությունը օգտատերերի համար հաղորդակցվելու, աշխատելու և ստեղծագործելու նորարարական հնարավորություններ է տալիս: Այսպիսով, միջոցառումների ժամանակ մասնակիցները ծանոթացել են AI-նկարչություն ֆունկցիային. լուսանկարի վրա օգտատիրոջ կողմից նկարած տարրերը տեխնոլոգիան վերածում է իրատեսական գրաֆիկական պատկերների։
Նրանք փորձարկել են ավտոմատ խոշորացում (autozoom) ֆունկցիան, որը տեսահոլովակ նկարահանելիս մարդուն շարժման ժամանակ պահում է ուշադրության կենտրոնում՝ օգտատերերին տալով բովանդակություն ստեղծելու ավելի շատ հնարավորություններ։ AI-դիմանկարը ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա է, որը թույլ է տալիս ակնթարթորեն դիմանկարը վերածել էսքիզի կամ նկարի՝ մի քանի ոճով և ընտրության տարբերակներով:
Samsung-ի փորձագետները խոսել են նաև «Թարգմանիչ» գործառույթի մասին, որը կարող է 16 լեզուներով հաղթահարել միջմշակութային հաղորդակցության խոչընդոտները ճանապարհորդությունների, բանակցությունների և հեռախոսային խոսակցությունների ժամանակ։ Այս ամենը թույլ կտա ձեզ խորասուզվել նորարարական տեխնոլոգիաների աշխարհում և օգտվել բրենդների համագործակցության բացառիկ հնարավորություններից:
https://youtu.be/BpEP8mS2AzU Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 14:40
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
-
Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
2026/05/01/ 14:53 -
Հրապարակվել է «Ոսկե գնդակ 2026»-ի ֆավորիտների ցանկը
2026/05/01/ 14:52 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/01/ 14:40 -
Շունը կդառնա Բուլղարիայի խորհրդարանի նիստերի մշտական մասնակից
2026/05/01/ 14:33 -
Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/01/ 13:54 -
Թանկ տոմսեր և չեղարկված թռիչքներ. Էներգետիկ ճգնաժամը սպառնում է եվրոպացիների ամառային հանգստին
2026/05/01/ 13:49 -
Ռուսաստանը դադարեցրել է ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա
2026/05/01/ 13:45 -
Մեքսիկան և ԵՄ-ը կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
2026/05/01/ 13:39 -
Բացարձակ խնդիր չկա. Էկոնոմիկայի նախարարն արձագանքել է «Ջերմուկի»՝ ռուսական արգելքին
2026/05/01/ 12:59 -
Պեկինը սպառնում է պատասխան քայլերով. Չինաստանն ու ԱՄՆ-ը՝ հեռահաղորդակցության նոր հակամարտության շեմին
2026/05/01/ 12:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․