ABNews
Սի Ծինփինը երրորդ ժամկետով ընտրվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար
Լուրեր | 2022/10/23 07:05

Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն երրորդ ժամկետով Սի Ծինփինին ընտրել է գլխավոր քարտուղար։ Քվեարկությունը տեղի է ունեցել կուսակցության 20-րդ գումարման Կենտրոնական կոմիտեի առաջին պլենումում, 1in․am-ի փոխանցմամբ հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Սի Ծինփինը պլենումում նշանակվել է նաև կուսակցության կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ։
Պլենումի ընթացքում ընտրվել է նաև Քաղբյուրոյի և Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նոր կազմը, որում ընդգրկվել են կուսակցական յոթ ամենաազդեցիկ պաշտոնյաները, որոնք առաջիկա հինգ տարիներին կայացնելու կուսակցության և Չինաստանի զարգացման հիմնական որոշումները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սի Ծինփինին՝ երրորդ ժամկետով Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ երկու պետությունների միջեւ համագործակցությունը կշարունակվի։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
