ABNews
Փաշինյան-էրդողան հանդիպում
Լուրեր | 2022/10/04 10:26

Պրահայի գագաթաժողով. Փաշինյան-էրդողան հանդիպումը բացառված չէ
Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպման հիմնական օրակարգը լինելու է ԵՄ համագործակցության խորացումը ոչ անդամ երկրների հետ, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում և Ռուսաստանի հակազդեցության մեխանիզմների մշակումը: ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին ոչ անդամ երկրների շարքում հրավիրված են նաև Հայաստանն ու Ադրբեջանը:
Գագաթաժողովը սակայն մեզ համար ուշագրավ է ոչ միայն նրանով, որ ակնհայտ հակառուսական օրակարգով գագաթաժողովին մասնակցում են ՌԴ դաշնակիցները, ինչը, բնականաբար, Մոսկվայի ուշադրությունից չի կարող վրիպել:
Օրերս հայտնի դարձավ, որ գագաթաժողովին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահը: էրդողանի խոսքով՝ Պրահայի գագաթաժողովի ժամանակ չի բացառվում որ ինքը հանդիպում կունենան Հայաստանի վարչապետի հետ: Փաշինյանը ևս հաստատել է, որ կա նման հնարավորություն:
Նման բարձր մակարդակի հանդիպման հավանականությունն արդեն իսկ խոսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի մասին:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
