Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումները վերջին շրջանում ինտենսիվացել են: Դա պայմանավորված է ոչ միայն հայ-ռուսական երկկողմ օրակարգով, այլ նաև տարածաշրջանային իրավիճակով՝ իսկ ավելի ստույգ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներով, որոնք գնալով սրընթաց բնույթ են ստանում: Արդեն տևական ժամանակ է Ռուսաստանն ու Արևմուտքը մրցավազքի մեջ են հայ-ադրբեջանական գործընթացի առանցքային հարցերում միջնորդության համար, քանի որ դա կարող է կանխորոշիչ լինել Հարավային Կովկասում իրենց հետագա ներկայացվածության և ազդեցության համար: Արդյունքում և՛ Ռուսաստանում, և՛ արևմուտքում, ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի, բավականին զգայուն են հակառակ կողմի միջնորդությամբ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Ռուսաստան-Արևմուտք սրված հարաբերությունների շարունակման պարագայում Հարավային Կովկասում ուժային կենտրոնների մրցակցությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի և Արցախի համար, քանի որ բացի բլիթներից և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը կարող է կիրառել նաև մտրակների քաղաքականություն։
ABNews
Հայ-ռուսական ինտենսիվացած շփումներ. ո՞րն է օրակարգը
Լուրեր | 2022/09/06 11:02

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/24 20:20
Օգոստոսի 24-ի կարևոր լուրերը
1. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների և ժամկետների մասինԱդրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ ճանապարհի ադրբեջանական հատվածի հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին:Մանրամասներ. Նախիջևանի հատվածում աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ալիևի պնդմամբ՝ Հայաստանի 42 կմ հատվածի շինարարությունը կարող է սկսվել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին: Բաքուն ծրագրում է նաև միջազգային կոնսորցիում ստե...

Լուրեր | 2026/08/24 19:09
Վրաստանի պետական պարտքը գերազանցել է 9 մլրդ դոլարը
Հուլիսի դրությամբ՝ Վրաստանի պետական պարտքը գնահատվում է 9.016 մլրդ դոլար, ինչը հունիսյան ցուցանիշից 27.2 մլն դոլարով ավելի է

Լուրեր | 2026/08/24 19:02
Մակրոնը ստորագրել է ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքի մասին օրենք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքի մասին օրենք

Լուրեր | 2026/08/24 18:58
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանում Կանադայի համար
Վաշինգտոնի և Օտտավայի միջև առևտրային բանակցությունների տապալումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից ներկրվող բոլոր մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի, ինչպես նաև պողպատի մաքսատուրքերի կտրուկ ավելացման մասին։ 50%-անոց նոր դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից

