ABNews
Նախորդ տարվա հուլիսի համեմատ Հայաստանում աշխատողների թիվն աճել է 4.7%-ով
Լուրեր | 2022/09/09 09:10

Նախորդ տարվա հուլիսի համեմատ Հայաստանում աշխատողների թիվն աճել է 4.7%-ով, այդ են վկայում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնք Ֆեյսբուքի իր էջում է տեղադրել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու հայտնել, որ այս տարվա հուլիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 683152 մարդ, որից 202987-ը՝ պետական հատվածում, 480165-ը՝ ոչ պետական: Աշխատողների թվի աճը նախորդ տարվա համեմատ գրանցվել է բացառապես մասնավոր հատվածի հաշվին 7% աճ: Պետական հատվածի աշխատողների թիվը նվազել է 0.2%-ով: Ըստ ոլորտների՝ տոկոսային առումով ամենաբարձր աճը գրանցվել է ՏՏ ոլորտում՝ 43.8%, հետո մանրամեծածախ առեվտուրն է, կրթությունը, մշակող արդյունաբերությունը, առողջապահության եվ սոցապ սպասրկաման ոլորտները: Պետական կառավարման ոլորտում աշխատողների թիվը այս տարվա հուլիսին կազմել է 34311 մարդ, որը նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից ցածր է 4.8%-ով,- գրել է նա:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
