Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
Լուրեր |
Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին»: Այս համագործակցությամբ Ակբա բանկը հնարավորություն կտա Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ներմուծում կատարելու նպատակով օգտվել բանկի առևտրի ֆինանսավորման գործիքներից՝ միաժամանակ զարգացնելով սեփական բիզնեսը համաշխարհային՝ հատկապես եվրոպական և ասիական շուկաներում։
«Մենք ուրախ ենք, որ Ակբա բանկը այսօր միանում է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրին»: Այս համագործակցությամբ մենք կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար»,-նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Մենք ոգևորված ենք Ակբա բանկի հետ համագործակցությամբ: Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընգծում է մեր նվիրվածությունն ու ջանքերը համաշխարհային առևտրի և տնտեսության աճի ուղղությամբ։ Սա անչափ կարևոր է Հայաստանում ՓՄՁ-ների տնտեսական աճն ու կայունությունը ապահովելու համար»,- նշել է Ասիական զարգացման բանկի Մասնավոր հատվածի գործառնությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սյուզան Գաբուրին։
«Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է։ Լինելով երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը և կարևորելով ՓՄՁ-ների վարկավորումը Ակբա բանկը մշտապես աջակցել է կայուն, նորարար և մրցունակ տնտեսության կառուցմանը»,-նշել է Ասիական զարգացման բանկի Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի տնօրեն Սթիվեն Բեքը:
Ասիական Զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին։ Հիմնադրման օրվանից հավատարիմ եղել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանն ու կայուն զարգացմանը՝ մշտապես շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր ջանքերը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․