ABNews
Այս տարվա 7 ամսում ռեկորդային ծավալի գումար է փոխանցվել Հայաստան
Լուրեր | 2022/09/09 09:15

Այս տարվա հուլիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստան ավելի քիչ գումար են փոխանցել, քան հունիսին: Հունիսին փոխանցված գումարների ծավալը կազմել էր 597 մլն 786 հազար դոլար, հուլիսինը՝ 567 մլն 721 հազար դոլար։ Հիմնական փոխանցումները կրկին Ռուսաստանի Դաշնությունից են՝ 442 մլն 684 հազար դոլար։ Հաջորդ ամենաշատ փոխանցումները հուլիսին կատարվել են ԱՄՆ-ից՝ կազմելով 56 մլն 727 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ բանկերի միջոցով այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստան է փոխանցվել 2,437,721,000 դոլար: Այս տարվա փոխանցումների ռեկորդային աճը տնտեսագետները պայմանավորում են Հայաստան ժամանած ռուսաստանցիների գործարքներով։ Ըստ հաշվարկների՝ Հայաստան ժամանած ռուս մասնագետների թիվը, որոնք հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են, տատանվում է 50-70 հազարի սահմաններում: Հայաստանում այս տարի ընդհանուր առմամբ գրանցվել են ռուսական ծագմամբ մոտ 850 ընկերություն և 350 անհատ ձեռնարկատեր: Մոտ 40 հազար իրավաբանական և ֆիզիկական անձինք ավելի քան 100 հազար հաշիվ են բացել հայաստանյան բանկերում:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
