ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ
Լուրեր |
ՊԵտական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի 1-ին մասը՝ վարչական պատասխանատվություն՝ «նախազգուշացում», իսկ ապրանքները համարվել են միության ապրանքի կարգավիճակ ունեցող։
Նշված մոտեցումը համապատասխան ապրանքներ տեղափոխողների մոտ հանգեցրել է կարգապահության թուլացման և հնարավոր չարաշահումների տեղիք է տվել։ Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ, 307-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հայտարարում է, որ ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում այսուհետ կիրառվելու են հետևյալ մոտեցումները․
· խնդրո առարկա ապրանքները չեն ճանաչվի որպես միության ապրանք, եթե առանց մաքսային մարմնի թույլտվության Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում բեռնաթափվել, փոխաբեռնվել (վերաբեռնվել) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ են կատարվել, կամ փոխադրող տրանսպորտային միջոցն է փոխարինվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այս գործողություններն իրականացվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:
Այն պարագայում, երբ Միության անդամ երկրից ՀՀ տեղափոխված ապրանքները չեն համապատասխանի այդ ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրին (օրինակ՝ կներմուծվի հայտարարագրված ապրանքից տարբերվող ապրանք կամ կլինեն չհայտարարագրված ապրանքներ կամ ներմուծված ապրանքի քաշը կամ քանակն ավելի կլինի հայտարարագրված քաշից կամ քանակից և այլն) և դա կհանգեցնի այդ ապրանքների վերաբերյալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի բացակայության, այդ ապրանքները չեն համարվի միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ուստի նման պայմաններում դրանք ենթակա կլինեն ձևակերպման որպես երրորդ երկրի ապրանք։ Սահմանված կարգով որպես երրորդ երկրի ապրանք չձևակերպվելու դեպքում՝ դրանք ենթակա կլինեն արգելապահման։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվող վարչական վարույթի ընթացքում տնտեսվարողը զրկված չի լինի խնդրո առարկա ապրանքները Միության ապրանքի կարգավիճակ ունենալու վերաբերյալ այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք պատշաճ գնահատականի կարժանանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/26 22:00
Դեկտեմբերի 26-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/26 20:20
Դեկտեմբերի 26-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/26 18:52
Երբ ղեկավարն է նկատողություն անում․ ճիշտ և սխալ արձագանքներ
Նկատողությունը աշխատավայրում անխուսափելի է։
-
Դեկտեմբերի 26-ի բիզնես լուրերը
2025/12/26/ 22:00 -
Դեկտեմբերի 26-ի կարևոր լուրերը
2025/12/26/ 20:20 -
Երբ ղեկավարն է նկատողություն անում․ ճիշտ և սխալ արձագանքներ
2025/12/26/ 18:52 -
Միշել Յեոն և Լաբուբուն Pop Mart Play/ground ամսագրի նոր համարի շապիկին
2025/12/26/ 16:11 -
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները
2025/12/26/ 16:07 -
Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերը
2025/12/26/ 16:03 -
ԱՄՆ-ի պետական պարտքը ամեն վայրկյան ավելանում է 75,000 դոլարով
2025/12/26/ 15:57 -
Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. ԿԲ նախագահ
2025/12/26/ 15:43 -
Տարվա լավագույն նախագծերը՝ մեկ հարթակում․ ամփոփվեց PMI Armenia Chapter-ի «Project Management Conference & Awards 2025»-ը
2025/12/26/ 15:20 -
«Աթենք» մսամթերքի ընկերությունն արժանացել է «Տարվա հուսալի մսամթերք արտադրող» մրցանակին
2025/12/26/ 12:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Թռչուններից մինչև ռոբոտ խոհարար․ շաբաթը տեխնոլոգիական ու տոնական գույներով
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 25, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 2025 Թ.
Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է
IDBank-ի աշխատակիցները՝ հայորդիների գաղտնի Ձմեռ պապ․ կայացել է «Հայորդի» հիմնադրամի և IDBank-ի հերթական համագործակցությունը