Ի ՞նչ է սպասվում օգոստոսի 23-ին
Լուրեր |
????Ի ՞նչ է սպասվում 23.08.23-ին
⚡️Կոռուպցիայի կանխարգելում
Օգոստոսի 23-ին և 24-ին արդարադատության նախարարությունն անցկացնելու է հանրային քննարկումներ՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
⚡️KasperSKY FEST փառատոն
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հրավիրում է Ձեզ լուսաբանելու KasperSKY FEST փառատոնը, որը կայանալու է օգոստոսի 23-ին՝ ժամը 19։30-ին, Բյուրականի աստղադիտարանում, հասցե՝ Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղ։
⚡️Ինչպե՞ս կառուցել ճշգրիտ բիզնես մոդել
Quick Start-ի այս մեկօրյա դասընթացը մասնակիցներին կօգնի կառուցել ճշգրիտ բիզնես մոդել և հասնել այն նպատակներին, որոնք մշակվել են իրենց բիզնեսի զարգացման և աճի համար։ Դասընթացի ընթացքում Դուք կծանոթանաք բիզնես մոդելին՝ բիզնես մոդել Canvas-ի օրինակով, և դրա գործիքակազմին։ Օգոստոսի 23–ին, ժամը 16-17:30–ը։
⚡️Ինչո՞ւ անկախ Հայաստանի 30 տարիներն այդպես էլ չամփոփվեցին գրականության մեջ
Newmag-ն ու «Արտ Բրիջը» հրավիրում են մասնակցել ամսվա 2-րդ թեժ հանդիպմանը։ Օգոստոսի 23-ին՝ անկախության հռչակագրի օրը, ժամը 18.30-ին, հայ գրողները կքննարկեն՝ ինչու՞ է գրականությունը լռում մեր պատմության մասին, ինչո՞ւ անկախ Հայաստանի 30 տարիներն այդպես էլ չամփոփվեցին գրականության մեջ, «Արտ Բրիջ» սրճարան։
⚡️Ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոն
ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 23-ին Գյումրիում՝ պետական դրամատիկական թատրոնում։ Այս տարի ևս կլինեն ցուցադրություններ, հանդիպումներ, վարպետաց դասեր։
⚡️Նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի մասին պատմող ֆիլմ
Օգոստոսի 23-ին «Լիվըր»-ում կցուցադրվի նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին պատմող ֆիլմ: Օգոստոսի 23-ին՝ ժամը 20–ին, ֆիլմի դիտում: Լիվըր (Չարենցի 59)
⚡️Նարեկ Դուրյանի «Սիրո Մենյու» ինքնակենսագրական երաժշտական մոնո-կատակերգություն
Օգոստոսի 23-ին՝ ժամը 19–ին, «Բոհեմ» թատրոնում դիտեք Նարեկ Դուրյանի «Սիրո Մենյու» ինքնակենսագրական երաժշտական մոնո-կատակերգությունը։ Հասցե՝ Բաղրամյան 3, «Գրողների միության» շենք։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին