Կենտրոնական բանկը շարունակում է իր աշխատակիցների հետազոտական նյութերի հրապարակումը:
Ներկայացնում ենք Անահիտ Մատինյանի և Արմեն Նուրբեկյանի հեղինակած հետազոտությունը Հայաստանում սպառողական գների կոշտությունների վերաբերյալ,- հրապարակված է ԿԲ-ի ֆեյսբուքյան էջում։
▪️2006-2021 թթ․ սպառողական գների տվյալների հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի մասնագետները ուսումնասիրել են գների կոշտությունները և գների ճշգրտման առանձնահատկությունները Հայաստանում: Արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում սպառողական գները փոփոխվում են միջինում 2.4 ամիսը մեկ՝ ավելի հաճախ, քան այլ երկրներում: Ընդ որում, գների փոփոխության հաճախականությունը կտրուկ տարբերվում է սպառողական զամբյուղի տարբեր ապրանքախմբերի համար:
▪️Գների ճշգրտման բնույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գնաճի տատանողականությունը հիմնականում պայմանավորված է գների փոփոխության չափով, այլ ոչ թե հաճախականությամբ: Այնուամենայնիվ, գների ճշգրտման և՛ հաճախականությունը, և՛ չափը զգալիորեն փոփոխվում են տնտեսությունում զգալի շոկերից հետո:
▪️Աշխատությունում առաջարկվում է ՀՀ սպառողական գների համար կոշտ և ճկուն գների ինդեքսների հաշվարկման մոտեցում։ Կոշտ գներով աչքի ընկնող ապրանքախմբերում գնաճի դինամիկայի ուսումնասիրությունը կարևոր է՝ հասկանալու համար դրամավարկային քաղաքականության ազդեցության առանձնահատկությունները: Բացի այդ, կոշտ գների ինդեքսը օգնում է պատկերացում կազմելու գին սահմանողների գնաճային սպասումների վերաբերյալ:
????️Նյութում ներկայացված են բացառապես հեղինակների տեսակետները, որոնք կարող են չհամընկնել Կենտրոնական բանկի տեսակետին կամ քաղաքականությանը:
❌Սույն հետազոտական նյութը չի կարող ներկայացվել նաև որպես Կենտրոնական բանկի տեսակետ կամ քաղաքականություն:
✅Հետազոտությանը (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.cba.am/.../Sticky_Facts_for_Armenian_Consumer...