Մարգարայում մաքսակետ կկառուցվի. իրականացվող աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով
Լուրեր |
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում որոշեց Արմավիրի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում մաքսակետ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար գումար հատկացնել։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում գտնվող տարածքում մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու նպատակով՝ մաքսակետ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գծով գումար հատկացնելու անհրաժեշտությամբ։
Մաքսակետի կառուցման և դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված են խիստ սահմանափակ ժամկետներ, դրա համար անհրաժեշտ է շինարարական և նախագծման աշխատանքները կատարել զուգահեռ` փուլային տարբերակով:
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման պահանջվող գումարը կազմում է 28 մլն 291 հազար դրամ:
Նախագծումն իրականացնողը «Արբակ եւ որդիներ» ՍՊԸ-ն է: Շինարարական աշխատանքների իրականացնող գլխավոր կապալառուն «Արտկոն» ՓԲԸ-ն է (2019թ. COVID-19 շրջանակներում կառուցել է Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը), ենթակապալառուն՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ի, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը «Տամո-Շին» ՍՊԸ-ն»: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր:
Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով կազմում է 732 մլն 805 հազար դրամ, որի համար հետագայում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, քանի որ ՊԵԿ-ի միջոցների հաշվին իրականացնելը հնարավոր չէ:
Ելնելով վերոգրյալից Նախագծով նախատեսվում է իրականացվող աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում, ինչպես նաև Նախագծով առաջարկվող նվազեցումների արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․