Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենաՄԵԾ և մասշտաբային ցուցահանդեսին մասնակցել է 100 ընկերություն
Լուրեր |
Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենաՄԵԾ և մասշտաբային ցուցահանդեսը՝ TOON EXPO 2023-ն այլևս իրականություն է։ Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը Big Project ընկերության շնորհիվ արդեն բացել է դռները և ավելի քան 100 ընկերություն՝ իրենց մտածված և հյուրընկալ տաղավարներում, հատուկ առաջարկներով սպասում են այս ամենով հետաքրքված այցելուներին:
Ներկա գտնվող ընկերությունները հաճախորդներին պարտադիր պետք է առաջարկեն ակցիաներ կամ զեղչեր։ Սա գլխավոր պայմաններից մեկն է։ 3 օր, ժամը 12-ից մինչև 20։00 այցելուներն ունեն բացառիկ հնարավորություն ձեռք բերելու իրենց անշարժ գույքը, խնայելով կլորիկ գումար և ժամանակ։ Defanse Housing ընկերությունն առաջարկում է բնակելի թաղամաս՝ հյուսիս հարավ մայրուղուն հարակից մասում, որը զբաղեցնում է 140 հեկտար։ Սա բացառիկ է այնքանով, որ երբևիցէ այս չափերով թաղամաս չի կառուցապատվել մեկ ընկերության կողմից։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային սրահի երեք հարկերում ցուցահանդեսին մասնակից ընկերությունները մեկը մյուսի հետևից ներկայացնում են գրավիչ առաջարկները։ Այս ամենը հնարավոր չէր դառնա, եթե չլինեին գլխավոր հովանավորները՝ Red Invest Group-ը, Asedl-ը և Defans Housing-ը և հովանավորները Prof energy group-ը, Տեխնոդոմը և Բաքսի ընկերությունները։
Red Invest Group ընկերությունը ներկայանում է 7 նոր պրոեկտով, որի մասին ազդարարեցին Toon Expo-ի ժամանակ։
Techtoon ընկերության նպատակն էլ նոր հաճախորդների ներգրավումն է։ Նմանատիպ Էքսպոյի առաջին անգամ են մասնակցում, բայց արձագանքները շատ են, մի քանի տուն արդեն իսկ վաճառվել է էքսպոյի մեկնարկից ժամեր անց։
Prof Energy ընկերության հետ էլ ձեր կյանքը սկզբից մինչև վերջ կթեթևանա։
Տուն էքսպոն իր չափերով ու ներկայացվածության մակարդակով եզակի էր։ Սա անշարժ հույքի ոլորտում ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառն էր։
https://www.youtube.com/watch?v=0JBTIsLy7x8
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․