«Չկա մի բան, որը կնոջը հասու չէ. միայն ցանկություն է պետք». Վարդուհի Տոնոյան
Լուրեր |
Թեթև, էլեգանտ ու գրավիչ, ինչպես հովազը։ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան դարձավ ոգեշնչում ու խորհրդանիշ «Հովազ» գինիների արտադրության համար։
Այդպես՝ 2018 թվականին Վարդուհի Տոնոյանն ընկերուհիների հետ հիմնադրեց «Վայն Ֆորմուլա» ընկերությունն ու մեկնարկեց «Հովազ» գինիների արտադրությունը։
Հետո գաղափար առաջացավ ստեղծել նաև համտեսի սրահ, որտեղ տեղացիներն ու զբոսաշրջիկները կարող են գալ, գինի ըմպել ու ծանոթանալ հայկական գինեգործության պատմությանն ու ավանդույթներին։ Այդպես ստեղծվեց Դիլիջանում գործող «Hovaz Wine Rooms» համտեսի սրահը, որն արդեն դարձել է տուրիստական սիրելի կանգառներից մեկը։
Բիզնեսում Վարդուհու հաջողության բանաձևն անդադար աշխատելն է, ինչպես նաև կողքին ճիշտ մարդիկ և գործընկերներ ունենալը։ Գործընկերներից մեկն Ակբա բանկն է, որը սկզբից հավատաց գաղափարին ու ձեռք մեկնեց նորաստեղծ բիզնեսին։
«Գինին պետք է խմել լավ տրամադրությամբ։ Եթե կա երազանք, ապա պետք է ձգտել, չհիասթափվել, նորից ուժ գտնել ու առաջ շարժվել։ Հաջողելու համար անհրաժեշտ է փորձել, ազնիվ ու նվիրված աշխատել։ Ամեն ինչի կարելի է հասնել նվիրված աշխատելու շնորհիվ։ Չկա մի բան, որը կնոջը հասու չէ. միայն ցանկություն է պետք։ Կանայք ավելի զգուշավոր են, բայց մի լավ հատկանիշ ունեն. եթե մի բանի հավատում են, մինչև վերջ գնում են։ Լսելով Ակբա բանկի ընձեռած հնարավորության մասին, որոշեցինք դիմել և մեր բիզնեսի սկզբնական փուլում կարողացանք բանկի աջակցության շնորհիվ իրականացնել մեր արտադրության հիմնական փուլերը»,- նշում է «Վայն Ֆորմուլա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Վարդուհի Տոնոյանը։
Առաջիկայում համտեսի սրահում կլինի նաև փրփրուն գինու արտադրական գործընթաց, որին կարող են մասնակցել նաև հյուրերը։
«Ոգեշնչված կին գործարարներով» միջոցառման մասին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
https://youtu.be/AxwXXXl7sbY
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/19 22:00
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/19 19:19
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
2026/01/19/ 22:00 -
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
2026/01/19/ 19:19 -
Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
2026/01/19/ 18:41 -
Աշխարհի խոշորագույն Կենտրոնական բանկերի ցանկը՝ ըստ համախառն ակտիվների
2026/01/19/ 17:54 -
Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
2026/01/19/ 17:49 -
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
2026/01/19/ 17:48 -
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 15:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 15:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 14:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 14:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․