Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Sony-ն բարձրացրել է եկամուտների և շահույթի կանխատեսումները ամբողջ տարվա համար` պայմանավորված տոնական օրերին playStation5-ի աճող վաճառքով:Ընկերության եկամուտը կազմել է 4,41 տրլն ճապոնական իեն (28,6 մլրդ դոլար), սպասվող 3,77 տրլն իենի դիմաց, նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով և գերազանցել է վերլուծաբանների սպասումները, իսկ գործառնական եկամուտը կազմել է 469,3 մլրդ իեն՝ սպասվող 404,21 մլրդ իենի դիմաց. տարեկան կտրվածքով ավելացել է 1%-ով և նաև գերազանցել է վերլուծաբանների գնահատականները:
Ընկերությունն ակնկալում է, որ 2024 ֆինանսական տարվա համար վաճառքները կհասնեն 13,2 տրլն իենի՝ 4%-ով ավելի, քան նոյեմբերի կանխատեսումը: Ճապոնական տեխնոլոգիական հսկան նաև բարձրացրել է տարեկան գործառնական շահույթի իր կանխատեսումը 2%-ով՝ մինչև 1,34 տրլն իեն:
Եվրոպայի խոշորագույն վարկատու HSBC-ն հայտնել է մինչև 2 մլրդ դոլար բաժնետոմսերի հետգնման մասին, քանի որ տարեկան շահույթը աճել է 6.5%-ով՝ պայմանավորված Կանադայում իր բանկային բիզնեսի զարգացման հետ:Ամբողջ տարվա ընթացքում HSBC-ի եկամուտը կազմել է 65.85 միլիարդ դոլար՝ 2023 թվականի 66.1 միլիարդ դոլարի համեմատ: Թեև շահույթը վերլուծաբանների կանխատեսումերից ցածր է, այնուամենայնիվ գերազանցում է բանկի կողմից կազմված 31.67 միլիարդ դոլար գնահատականը:
HSBC-ն նախատեսում է ավարտել բաժնետոմսերի հետգնման գործընթացը մինչև 2025 թվականի առաջին եռամսյակի ավարտը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը փետրվարի 18-ի դրությամբ կազմել է 57 ԱՄՆ դոլար:
Mercedes-Benz-ը հայտարարել է ծախսերի հետագա կրճատման և ավելի շատ բենզինային և դիզելային, այլ ոչ թե էլեկտրական մեքենաների արտադրության մասին՝ փորձելով բարձրացնել եկամուտը:Գերմանական լյուքս դասի ավտոարտադրողը մինչև 2027 թվականի վերջը կթողարկի 19 նոր այրման շարժիչով մոդելներ և մարտկոցներով 17 էլեկտրական մեքենա:
Նոր մոդելների մեծ մասը լինելու է իր ամենաբարձր գնային մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ ավտոարտադրողը դեռևս հավատարիմ է քիչ քանակով ավելի թանկ մեքենաների վաճառքի ռազմավարությանը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը փետրվարի 20-ի դրությամբ կազմել է 58 եվրո:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն