Ըստ ընկերությունների՝ այս ներդրումային նախագիծը, որը հայտնի է Global AI Infrastructure Investment Partnership անվանումով, նպատակ ունի նպաստել արհեստական բանականության և էներգիայի մատակարարման շղթաների ընդլայնմանը: MGX-ը՝ Աբու Դաբիում գործող ներդրումային ընկերությունը, կլինի ֆոնդի գլխավոր գործընկերը, իսկ չիպարտադրող Nvidia-ն կտրամադրի մասնագիտական օգնություն:
FedEx Corp-ի բաժնետոմսերը նվազել են, քանի որ ընկերությունը կրճատել է տարեկան եկամուտների կանխատեսումը և հայտարարել շահույթի կտրուկ անկման մասին՝ արագ առաքման ծառայությունների ցածր պահանջարկի պատճառով:FedEx-ը նաև ավարտում է իր պայմանագրային աշխատանքը Միացյալ Նահանգների փոստային ծառայության՝ իր ամենամեծ հաճախորդի հետ, և ընթացիկ ֆինանսական տարում ակնկալում է 500 միլիոն դոլարով ավելի պակաս եկամուտ. դրանով ևս պայմանավորված ընկերությունը իրականացնում է վերակազմավորում, որի նպատակն է կրճատել միլիարդավոր դոլարների ընդհանուր ծախսերը և բարձրացնել գործունեության արդյունավետությունը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը սեպտեմբերի 20-ի դրությամբ կազմել է 300 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
