Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը
Լուրեր |
Եվ այոոո՜, «Ոզնի» 2024-ը համարում ենք ստացված մրցաշար։ Evocabank-ի մասնակցությամբ կայացավ պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը:
Ինչպես կարդացել ես Evoca-ի նախորդ բլոգում , Բանկը նվիրաբերել էր 10 մլն դրամ Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար։ Մրցույթին մասնակցում էին 10-12-րդ դասարաններում սովորող հարյուրավոր աշակերտներ։
«Ոզնի» մրցաշարը կայացավ 3 փուլով՝ վարկանիշավորման, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Եզրափակիչ փուլի խաղի ընթացքում մասնակիցները լուծում էին իրավիճակային խնդիրներ և ներկայացնում լուծումները։
Մրցույթի ավարտից հետո ժյուրիի կողմից ընտրվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները: Ժյուրիի կազմում հանդես եկան նաև Evocabank-ի Հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար Զարուհի Զախարյանը և Թումանյան մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Ասատրյանը։
Հաղթող թիմերն են «Գնարբուկ»-ը (Սիսիանի ավագ դպրոց), «Կալիստո»-ն (Վանաձորի պետական համալսարանի քոլեջ) և «Ֆին-ՆԷՄ»-ը (Նոյեմբերյանի ավագ դպրոց). նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները:
Եզրափակիչ փուլի մասնակից բոլոր թիմերն ու նրանց մարզիչները ստացան մրցանակների հատուկ փաթեթներ ֆինանսական գրագիտության և խնայողությունների թեմաներով: Նախատեսված լինելով 10-12-րդ դասարաններում սովորողների համար՝ մրցաշարը հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել պատանիների շրջանում և իր շուրջը համախմբել տնտեսագիտական ու բնագիտամաթեմատիկական առարկաներով հետաքրքրվողներին:
Հիշեցնենք, որ Evocabank-ը համարվում էր մրցաշարի գլխավոր հովանավորը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․