«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը
Լուրեր |
2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ։ Ի դեպ, 2024թ. պետական բյուջեի եկամուտների ծրագրված և փաստացի ցուցանիշների հաշվարկում կատարվել է մեթոդաբանության փոփոխություն, համաձայն որի դրանցում ներառվում է նաև հիպոթեքային վարկերի վճարված տոկոսների վերադարձի գումարը (որը նախկինում նվազեցվում էր հարկային եկամուտներից)։
Այս պարագայում ևս պետական բյուջեի եկամուտները ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 6.8%-ով։ Հատկանշական է, որ թերակատարումն առկա է նաև հաստատված բյուջեի նկատմամբ։ Թերակատարումից բացի, արձանագրվել է նաև բյուջեի եկամուտների աճի տեմպի դանդաղում՝ հիմնականում պայմանավորված բարձր տնտեսական աճի պայմաններում ոչ հարկունակ ճյուղերի աճով:
ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը 2024թ. առաջին եռամսյակում կազմել են 525.9 մլրդ դրամ: Դրանք նույնպես ճշտված պլանի համեմատ թերակատարվել են՝ 17.5%-ով։ Ընդ որում, թերակատարումը վերաբերում է թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերին։ Ի դեպ, բյուջեի ընդհանուր, ինչպես նաև ընթացիկ ծախսերի դեպքում հաստատված բյուջեի նկատմամբ ևս արձանագրվել է թերակատարում։
Թերակատարվել են հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Ամենացածր կատարողականն արձանագրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով:
2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 0.9 մլրդ դրամ պակասուրդ՝ ճշտված պլանով ծրագրված 74.4 մլրդ դրամ և հաստատված պլանով նախատեսված 34.9 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն։
Հաշվետու ժամանակաշրջանում կրկին կառավարությունն «աչքի է ընկել» բյուջետային պլանավորման ասպարեզում ունեցած անհաղթահարելի խնդիրներով։ Մասնավորապես, 2024թ. պետական բյուջեով նախատեսված գրեթե բոլոր ցուցանիշները ճշտված պլանով վերանայվել են, սակայն փաստացի մեծություններից շատերը ոչ միայն զգալիորեն հեռու են եղել ճշտված պլանից, այլև ավելին, շատ դեպքերում դրանք ճշտված պլանից ավելի շատ են շեղվել, քան հաստատված պլանից։
Պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի` պլանի նկատմամբ թերակատարումը, ինչպես նաև տպավորիչ տնտեսական ակտիվության պարագայում գրեթե եռակի ցածր աճի տեմպը մտահոգությունների տեղիք են տալիս ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումների շուրջ:
Պատկան մարմինների կառավարման ցածր մակարդակի պատճառով ծախսերի թերակատարման շուրջ ձևավորված, տարիներ ի վեր առկա և արդեն «քրոնիկ» դարձած հիմնախնդիրը փաստում է, որ գործող իշխանությանն այդպես էլ չի հաջողվում լուծել պետական կառավարման համակարգում տնտեսության համար առանցքային ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունների ապահովման խնդիրը։
Արդյունքում, բյուջեի ծախսերի թերակատարման հետևանքով տնտեսության ներուժի տեսանկյունից կարևորագույն ծրագրերը իրականացվում են թերի (ոչ լրիվ կամ ժամանակին)՝ վտանգելով ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ տնտեսական աճն ու զարգացումը:
luys.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/23 22:00
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/23 19:19
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
2026/01/23/ 22:00 -
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․