Ներդրումային ոլորտն այսօր 22.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երեքշաբթի օրը փակվել են կրկին խառը մակարդակով՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,17%-ով հասնելով 39872,99 կետի։ S&P 500-ը ավելացել է 0,24%-ով հասնելով 5321,41 կետի։ Չորեքշաբթի S&P 500 ինդեքսի ֆյուչերսները նվազում են 0,04%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը ճշտվել է 0,70%-ով հասնելով 38599 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,03%-ով հասնելով 2725,16 կետի, չինական Shanghai Composite-ը աճում է 0,13%-ով հասնելով 3162,33 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Եվրազոնայի առևտրային հաշվեկշիռը 2024 թվականի մարտի վերջին կազմել է 24,1 մլրդ եվրո (+6% Ա/Ա)։
2․ Կանադայում գնաճը 2024 թվականի ապրիլին համապտասխանել է ակնկալվող արդյունքներին և կազմել տարեկան կտրվածքով 2,7%:
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը նվազում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2417,30: Երեքշաբթի նավթային գնանշումները կրճատվել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց գտնվում է $83,25-ից ցածր, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $78,0։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Չինական XPeng-ը` Չինաստանում էլեկտրական մեքենաների խոշորագույն արտադրողներից մեկը, 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցել է զուտ վնասի նվազում և եկամուտի աճ։ Ընկերության հաշվետվության համաձայն, զուտ վնասը հունվար-մարտ ամիսներին կազմել է 1,37 մլրդ յուան ($189,4 մլն)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 2,34 մլրդ յուանի համեմատ։
Ավտոարտադրողների եկամուտը տարեկան կտրվածքով ավելացել է 62%-ով հասնելով մինչև 6,55 մլրդ յուանի։ XPeng-ի հունվար-մարտ ամիսների մատակարարումները կազմել են 21,821 հազար էլեկտրական ավտոմեքենաներ՝ 2023 թվականի առաջին եռամսյակի 18,23 հազարի համեմատ։
2․ Կենցաղային և տան վերանորոգման ապրանքների ամերիկյան մանրածախ վաճաող՝ Lowe’s ընկերությունը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 3-ին ավարտված երեք ամսյա ֆինանսական հաշվետվությունը։ Համաձայն ներկայացված տվյալների, հասույթը կազմել է 21,4 մլրդ (-4,4% Տ/Տ)։ Զուտ շահույթը նվազել է 22%-ով հասնելով մինչև 1,67 մլրդ-ի։ Հաշվետու ժամանակահատվածի վերջում ընկերությանը պատկանող խանութների քանակը կազմել է 1746 միավոր։ Արդյունքը ակնկալվածից լավ է։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Օսկարի իրական արժեքը. ինչպես է մրցանակաբաշխությունը փոխում ֆիլմերի և ստուդիաների եկամուտները
2026/03/16/ 11:32 -
Ոսկու գինը Comex բորսայում առաջին անգամ փետրվարի 19-ից ի վեր իջել է 5 000 դոլարից
2026/03/16/ 11:09 -
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ՄՍԾ-ն ինքնաշխատ եղանակով ընտրել է բանկը
2026/03/16/ 11:04 -
Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
2026/03/16/ 11:01 -
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին