Գծապատկերից երևում է, որ ՀՀ բանկային համակարգի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը 2018-ից 2023 թվականների ընթացքում ավելացել է 138.3 մլրդ դրամով, սակայն, ինչպես նշվեց, միայն մեկ տարվա՝ 2022թ., ընթացքում աճն ավելի մեծ էր՝ 176.5 մլրդ դրամով։ Իսկ արդեն 2023 թվականին շահույթը 2022-ի համեմատ նվազել է 25.8%-ով կամ 61.5 մլրդ դրամով, ինչի մասին զեկույցը «համեստաբար» լռում է։ Այսինքն միայն 2023 թվականին արձանագրված նվազումն ավելի քան 2.6 անգամ գերազանցել է 2018-ից 2021 թվականների գումարային աճին։ Թերևս այդ «համեստությունն» է պատճառը, որ բանկային համակարգի ցուցանիշները թվարկելիս զեկույցն ընդհանրապես «մոռանում» է շահույթի ցուցանիշի մասին, այլապես ստիպված կլիներ «խոսել» այն մասին, որ վերոհիշյալ արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը 2023-ին զգալիորեն թուլացել է։
Ի դեպ, բանկերի միջոցով դրամական փոխանցումների վերաբերյալ վիճակագրությունը նույնպես ուրախալի չէ։ Այստեղ ևս առկա է վատթարացում։ Մասնավորապես, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների տարբերությունը (զուտ ներհոսքը) 2023 թվականին 2022-ի համեմատ նվազել է 36 տոկոսով, մինչդեռ, 2022-ին այն 2021-ի համեմատ գրեթե եռակի աճել էր։ Այս երևույթը նույնպես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած արտածին բարենպաստ ազդեցության թուլացմամբ: Այս խնդրին անդրադարձել էր ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը.
«Գումարները, որոնք գալիս են վերջին երկու տարիներին, ամենայն հավանականությամբ, ոչ թե առավելապես արտագնա աշխատանքի մեկնողների կամ Հայաստանում հարազատներ ունեցողների գումարներն են մեծ մասամբ, այլ Ռուսաստանի քաղաքացիների, որոնք զրկված են իրենց երկրում գործող բանկային համակարգի միջոցով մի շարք գործառնություններ իրականացնելու հնարավորություններից»։ Ընդ որում, ուշադրության է արժանի դրամական փոխանցումների արտահոսքի աշխարհագրությունը։ Ռուսաստանից զատ խոշոր ուղղությունների շարքում են հայտնվել Մոնակոն, Սինգապուրն ու ԱՄԷ-ը, որոնք ևս խոսում են Ռուսաստանի հետ կապված գործառնությունների մասին։
Ստացվում է, որ զեկույցում արծարծվող հարցերը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու նպատակը, թերևս, դրան առավելագույնս «վարդագույն երանգ» հաղորդելն է, առանց նույնիսկ մտահոգվելու, որ գեղեցիկ ձևավորված պատկերն էապես տարբերվելու է հայաստանյան իրականությունից։
168.am
ABNews
Բանկային համակարգի շահույթը 2023 թվականին նվազել է 25.8%-ով
Լուրեր | 2024/04/22 11:03

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/17 17:08
Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ վարչապետ
Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն օտարության ու շահագործման տպավորություն չթողնի ոլորտը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ«Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն իրականացնողն է տեխնոլոգիական գործու...

Լուրեր | 2026/10/17 17:04
Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։Փաստաթուղթը ստորագրվել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026 համաժողովի շրջանակում և նախատեսում է լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծում։Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քա...

Լուրեր | 2026/10/17 15:39
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն
Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը արդեն իսկ հանքարդյունաբերությունն է, իսկ ապագայում էլ ավելի կդառնա, այս մասին Mining Forum Armenia 2026-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։«Ասոցիացիան արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է այս ֆորումը: Սա երկրում ամենաներկայացուցչական հարթակն է՝ տարբեր կողմերի նախ և առաջ կառավարության ու ընդերքօգտագործողների, ինչպես նաև սպա...

Լուրեր | 2026/10/16 20:20
Հոկտեմբերի 16-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել COP-17 գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանըԿենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:Պատմական ակնարկ. Վարչապետը նշել է, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման դժվարին տարիներին բնությունը մեծապես աջակցեց բնակչությանը, սակայն կրեց ծանր վնասներ (զանգվածային անտառահատումներ, որսա...