Սննդամթերքի գները ՀՀ-ում. 2023թ.
Լուրեր |
2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.8% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.3-2.8% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.0%-ով:
Պարենային հիմնական ապրանքախմբերի գների փոփոխությունները և ազդեցությունները սպառողական գների ինդեքսի վրա 2023թ. դեկտեմբերին
2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ կաթնաշոռի գինն աճել է 0.4%-ով, մածունինը՝ 0.5%-ով, տավարի մսինը՝ 0.7%-ով, թթվասերինը՝ 1.0%-ով, թարմ կաթինը՝ 3.1%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.7%, 0.6%, 0.2% և 1.0%-ով:
Խոզի և գառան մսերի գները 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել են 11.4% և 2.2%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.0% և 0.4% գնաճ:
2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հացի գինը նվազել է 7.3%-ով, լոբունը՝ 3.9%-ով, բրնձինը՝ 3.4%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է՝ համապատասխանաբար 0.2%, 0.7% և 0.5% գնաճ:
Ձվի գինը 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 0.2%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 5.5% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.1% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:
2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ սուրճի գներն աճել են 0.6%-ով, ալկոհոլային խմիչքինը՝ 6.0%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 11.5%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3 և 0.2%-ով:
Միաժամանակ, 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանա-գրվել է հնդկացորենի՝ 24.6%, ալյուրի՝ 19.9%, ոլոռի՝ 17.8%, հաճարի՝ 7.5%, բլղուրի՝ 6.9%, ձավարի՝ 6.2%, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.0%, 0.4%, 0.8%, 0.7%, 0.7%, 0.6% գնանկում:
Մարգարինի գինը 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 23.1%-ով, մակարոնեղենինը՝ 11.7%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 6.5%-ով, կարագինը՝ 5.7%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 4.6%, 0.4%, 0.5% և 0.6%-ով:
2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի և թռչնամսի գներն աճել են 0.3% և 0.6%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.7% և 0.3% գնանկում:
Պանրի և շոկոլադի գները 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել են 6.8% և 5.4%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% և 0.6%-ով:
2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 30.6%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 2.6%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 10.6% գնաճ:
2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 8.38%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.77 տոկոսային կետով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․