50,000 դրամի աջակցության ծրագրի շահառու չեն դառնա բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները
Լուրեր |
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա (նոյեմբեր, դեկտեմբերի համար) սոցիալական աջակցության միջոցառում, ամսական վճարումը՝ 50 000 դրամ։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը,- գրում է 1lurer.am-ը:
«Միջոցառման շահառու կդառնան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող մարդիկ՝ որոշ բացառություններով: Հատկապես միջոցառման շահառու չեն դառնա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ասաց նախարարը:
Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք ևս ծրագրի շահառու չեն դառնա: Ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները:
Ծրագրի համար դիմողն իր դիմումը լրացնելիս կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում ԿԲ-ն կպարզի մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները:
Աջակցություն ստանալու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում, որի ընդունման գործընթացը մեկնարկում է հաջորդ շաբաթվանից: Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով: Աջակցության գումարը կփոխանցվի շահառուների քարտային հաշիվներին: 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կթողարկվեն քարտեր, կառաքվեն բնակության վայրեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նախագծին, հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարությունը տեղավորել էր նաև հյուրանոցներում. «Հիմա տրամաբանություն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք նաև պետք է հյուրանոցներից դուրս գան, և այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը, որովհետև դրանք հասկանալիորեն այդ նպատակի համար չեն ստեղծվել»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ հյուրանոցներից դուրս գալու համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:
«Եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, բնակվում է մեր կողմից վճարվող հյուրանոցում, մենք ասում ենք, որ այս դեպքում չի կարող դիմել այս ծրագրի համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը և հավելեց. «Բոլորը պետք է գիտենան, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատեն այդ վայրերը, տարածքները, որպեսզի կարողանան դիմում ներկայացնել»:
Նշենք, որ 50 հազարական դրամի երկամսյա սոցիալական աջակցության ծրագիրը առաջնային սպառողական ծախսերի համար է։ Ծրագրի համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․