Նոր բացառիկ պրեմիում դասի քարտ IDBank-ից՝ կատարելությունը գնահատողների համար
Լուրեր |
Պրեմիում դասի քարտապանների համար IDBank-ը առաջինը Հայաստանում թողարկել է մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition։
Եթե դուք պրեմիում դասի քարատապան եք, մենք Ձեզ համար ունենք նորություն, որը կզարմացնի իր հնարավորություններով և առավելություններով, ասում է Բանկի Պրեմիում ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը և վստահեցնում, որ պրեմիում ծառայություններից օգտվող հաճախորդները միանշանակ կգնահատեն հատուկ թողարկման այս քարտը․ «Ի հավելումն Infinite դասի քարտի արտոնությունների՝ այն մի շարք անսահմանափակ հնարավորություններ է տալիս՝ անվճար Visa Lounge Key ծրագիր, անվճար միջազգային Fast track ծառայություն, այս երկու ծառայություններից կարող են օգտվել նաև քարտապանի հյուրերը՝ տարեկան 6 անգամ։ Անվճար ուղեբեռի փաթեթավորում Զվարթնոց օդանավակայանում՝ կրկին անսահմանափակ։ Բացի այդ քարտապանը կստանա նաև անվճար ռոումինգ՝ օրացույցային տարվա ընթացքում 4 անգամ՝ ընդհանուր 12 GB ծավալով, անվճար Meet and Greet ծառայություն՝ օրացույցային տարվա ընթացքում 2 անգամ և այլն։ Այնպես որ մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս պատվիրել այն ու վայելել բոլոր առավելությունները», - ասել է Լիդա Սաֆարյանը։
Բանկի Էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության զարգացման գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ քարտը հետաքրքիր է իր դիզայնով, ուղղահայաց է, մետաղական, ընդ որում՝ այն ոչ միայն ճանապարհորդել սիրող հաճախորդների համար է, այն հարմար է օգտագործել նաև առօրյայում։ «Visa Infinite Special Edition-ի քարտապաններն իրենց առօրյա գնումների, ճանապարհորդական ծախսերի դիմաց կստանան 0.5% քեշբեք։ Ուզում եմ կիսվել ևս մեկ հրաշալի նորությամբ․ մեր պրեմիում քարտապանների համար կրկին առաջինը Հայաստանում գործարկել ենք IDBank concierge ծառայությունը։ Կոնսիերժը գործում է Telegram հարթակում՝ տրամադրելով 24/7 խորհրդատվություն և պատասխանելով հաճախորդի բոլոր հարցերին ակնթարթորեն։ IDBank concierge ծառայության միջոցով Բանկի քարտապանները կարող են նաև դիմել Fast track, ինտերնետ ռոումինգ և այլ ծառայությունների համար, ստանալ մանրամասն տեղեկատվություն IDBank-ի տարբեր պրոդուկտների մասին», - ասել է Գոհար Ղուկասյանը և պատմել նաև անցկացվող խաղարկության մասին։
Միացե՛ք Telegram հարթակի IDBank Concierge-ին հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ և մասնակցեք խաղարկությանը և հնարավորություն ստացեք շահել 30 հատ 100 եվրո (համարժեք այլ արժույթ) արժողությամբ ճամփորդական վաուչերներից մեկը։
Հետագայում դրանք կարող եք օգտագործել ավիատոմսերի, գնացքի տոմսերի, հյուրանոցների վճարումների համար։ Վճարումը հարկավոր է կատարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պրեմիում դասի քարտով, որից հետո կստանաք 100 եվրո (համարժեք այլ արժույթ) քեշբեք։ Խաղարկության մյուս պայմաններին ծանոթացեք այստեղ։
Visa Infinite Special Edition քարտը կարող եք պատվիրել 3 արժույթներից մեկով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո։ Քարտը կարելի է պատվիրել ինչպես առցանց, այնպես էլ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների սրահում՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեով, կամ Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում։ Ի դեպ, ցանկության դեպքում կարելի է Ձեր գործող պրեմիում դասի քարտը փոխարինել Visa Infinite Special Edition քարտով՝ վճարելով գործող պրեմիում դասի քարտի վերջին տարվա համար վճարված տարեկան սպասարկման վճարի և Visa Infinite Special Edition քարտի առաջին տարվա սպասարկման վճարի տարբերության չափով։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
https://www.youtube.com/watch?v=escZYlVt9uY
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/21 22:00
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/21 19:19
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
2026/01/21/ 22:00 -
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
2026/01/21/ 19:19 -
Հայաստանն ունի ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը
2026/01/21/ 17:52 -
Հունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի
2026/01/21/ 17:51 -
Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. նոր մոդել Է ներդրվում
2026/01/21/ 17:31 -
Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում
2026/01/21/ 17:14 -
Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
2026/01/21/ 16:37 -
Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
2026/01/21/ 16:27 -
Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
2026/01/21/ 15:29 -
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով
2026/01/21/ 13:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․