Հայաստանում անշարժ գույքի երկրորդային շուկայում գները կսկսեն նվազել. փորձագետ
Լուրեր |
Երևանում վաճառվող անշարժ գույքի գները 30-40%-ով բարձր են, քան մինչև 2022թ.-ը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Silver REA անշարժ գույքի գործակալության ղեկավար Անդրանիկ Հարությունովը։
«Ամեն ինչ կախված է կոնկրետ տարածքից: Օրինակ, մեծացել է բնակարանաշինության նկատմամբ հետաքրքրությունը կենտրոնում և Արաբկիրում։ Նուբարաշենում հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէր, բայց համընդհանուր թանկացման ֆոնին այնտեղ էլ բնակարանները թանկացան»,- նշեց փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ այս պահին երկրորդական շուկայում պասիվություն է նկատվում, որի ֆոնին գներն աստիճանաբար՝ 1-2 տարվա ընթացքում, կսկսեն նվազել։
«Տեղի բնակիչների եկամուտները և երկրորդային շուկայում անշարժ գույքի գներն ակնհայտորեն համահունչ չեն: Այդ դեպքում ինչո՞ւ են գներն այդքան թանկացել։ Փաստն այն է, որ մոտ 10 միլիոն հայ ապրում է դրսում, և ամբողջ աշխարհում նկատվող գործընթացները ստիպում են մտածել Հայաստանում անշարժ գույք գնելու մասին, որտեղ կարող են տեղափոխվել իրենց բնակության երկրում ֆորսմաժորային իրավիճակի դեպքում։ Բուն Հայաստանում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ գնել, ասենք, 600 հազար դոլար արժողությամբ բնակարաններ, իսկ նրանք, ովքեր կարող են, արդեն վաղուց գնել են դրանք»,- հավելեց նա։
Հարությունովը նշեց, որ անշարժ գույքի առաջնային շուկայի վրա հիմնական ազդեցությունն ունենում է հիփոթեքային վարկերը մարելիս եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որից օգտվում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
«Առաջնային շուկայում առաջարկներն ավելացել են, նախագծերն ավելի շատ են, և այս շուկայի նկատմամբ հետաքրքրությունը գրեթե անփոփոխ է մնացել, ավելին, այս հետաքրքրությունն էլ ավելի կաճի մինչև հաջորդ տարվա վերջ, քանի դեռ Երևանում գործում է վերը նշված օրենքը։ Դրանից հետո շինարարության ներկայիս ծավալն այլևս հնարավոր չի լինի, ինչը բացասաբար կանդրադառնա ամբողջ տնտեսության վրա, քանի որ ոլորտը զգալի ներդրում ունի տնտեսական ակտիվության մեջ։ Ծրագրերը կավարտվեն ավելի դանդաղ և ավելի բարձր ծախսերով:
Առաջնային շուկայում գների էական աճ չկա՝ պայմանավորված նաև լուրջ մրցակցության հետ։ Բայց երկրորդային շուկայում գները որոշվում են անհատների կողմից՝ առանց լուրջ հաշվարկի, հիմնականում վաճառվող այլ բնակարանների կամ տների համեմատությամբ»,- ընդգծեց փորձագետը։
Նա նշեց գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի որոշակի աճ՝ արտերկրից ժամանած մեր հայրենակիցների կողմից գյուղատնտեսության և ջերմոցային տնտեսությունների ոլորտում բիզնես նախագծերի ակտիվ իրականացման ֆոնին։
«Օտարերկրացիների տեղափոխումը Հայաստան ակտիվացրեց նաև առևտրային անշարժ գույքի ոլորտը, վերջիններս սկսեցին օգտագործել նախկինում դատարկ շենքերն ու տարածքները», - եզրափակեց Հարությունովը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․