ԿԲ նախագահ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության սպասարկումն ազգային արժույթներով հնարավոր է
Լուրեր |
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության սպասարկումն այս երկրների ազգային արժույթներով հնարավոր է, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մոսկվան առաջարկում է արագացնել համատեղ ներդրումային նախագծերի վրա աշխատանքը և ընդլայնել փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման պրակտիկան։
«Որոշում կայացնելիս մենք կկարողանա՞նք սպասարկել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության իրականացումն ազգային արժույթներով, կարծում եմ՝ կկարողանանք։ Դա տեղի կունենա, թե ոչ, արդեն կառավարության որոշման հարցն է։ Տեխնիկան և ենթակառուցվածքը թույլ կտան դա իրագործել»,- ասաց Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա յոթ ամսում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 3,6 մլրդ դոլար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 71,3 տոկոսով։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ ավելանալով 2,6 անգամ, իսկ ներմուծումը հասել է մոտ 1,7 մլրդ դոլարի (աճը՝ 19,6%)։
Աղբյուրը՝ arka.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․