ԵԱՏՄ երկրներում պետական գնումների դեպքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչում կլինի
Լուրեր |

ԵԱՏՄ-ում համաձայնագիր են ստորագրել պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ-ն: Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում ԵՏՀ Խորհրդի հերթական նիստի վերջում:
Օրակարգում ներառված էր 43 հարց, որոնք ընդգրկում էին ԵԱՏՄ շրջանակում տեխնիկական և մաքսային կարգավորման, անդամ պետությունների միջև թվային համագործակցության, միության միջազգային դիրքավորման ոլորտները:
Ստորագրված համաձայնագրի մշակումն ու ստորագրումը պայմանավորված են ներկայումս միության անդամ մի պետության ռեզիդենտ բանկերի կողմից տրված բանկային երաշխիքների օգտագործման հնարավորության բացակայությամբ՝ որպես պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցության հայտի ապահովում և մյուս մասնակից պետության պատվիրատուների կողմից այդպիսի գնումներ կատարելիս պայմանագրի ապահովում։
ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են մինչև 2030 և 2045 թվականներին ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրի նախագիծը: Նախատեսվում է, որ այդ փաստաթուղթը կընդունվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2023 թվականի դեկտեմբերին կայանալիք նիստում:
Բացի այդ, հավանության է արժանացել Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագիծը, որով նախատեսում է ներկայացնել 2023-2024 թվականների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման կանխատեսումները անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի և բրդի վերաբերյալ առաջարկի և պահանջարկի հաշվեկշիռները ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից դրանց օգտագործման համար:
Աղբյուրը՝ armeniasputnik.am
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Korean Air-ը պատվիրում է 103 Boeing ինքնաթիռ՝ 36 միլիարդ դոլար արժողությամբ
2025/08/26/ 13:17 -
ՌԴ քաղաքացիները չեն կարողանա 10-ից ավելի բանկային քարտ ունենալ
2025/08/26/ 12:52 -
Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու
2025/08/26/ 12:41 -
TikTok-ը ուժեղացնում է ԱԲ-ի կիրառումը Մեծ Բրիտանիայում
2025/08/26/ 12:31 -
Վաշինգտոնն ու Մոսկվան քննարկել են իրենց միջուկային զինանոցների կրճատման հարցը. Թրամփ
2025/08/26/ 12:19 -
Կապանում դեսպանաժողովի շրջանակներում անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին
2025/08/26/ 12:14 -
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
2025/08/26/ 12:09 -
Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված
2025/08/26/ 12:02 -
Evocabank-ի Խորհրդի նոր կազմը
2025/08/26/ 11:05 -
Օգոստոսի 26-ի կրիպտոարժույթների փոխարժեքները
2025/08/26/ 10:59
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՕԳՈՍՏՈՍԻ 22, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՕԳՈՍՏՈՍԻ 22, 2025Թ.

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ՆԵՐՄՈՒԾՈՂԻՑ՝ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂ. «ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ»
